Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+9°
  • Կապան+8°
  • Սևան+4°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 16:49
Շտապ Աշտարակում շինանյութի խանութի պահեստում հրդեհ է բռնկվել 4 րոպե առաջ

«Ռուսական տուն» կենտրոնը մի շարք ծրագրեր է իրականացնում սահմանամերձ շրջաններում

«Ռուսական տուն» կազմակերպությունը մի շարք ծրագրեր է իրականացնում սահմանամերձ շրջաններում։ Այս մասին տեղեկանում ենք «Ռուսական տան» ֆեյսբուքյան էջից։

Երևանում «Ռուսական տուն»-ը սահմանամերձ շրջանների նպատակային աջակցության համատեքստում առաջնահերթությունը տվել է ոչ թե մայրաքաղաքից, այլ Սյունիքի և Տավուշի մարզերից երեխաներին, քանի որ նրանք առավելապես են տուժել պատերազմից և տարածաշրջանում տեղի ունեցող քաղաքական զարգացումներից:

Նշվում է, որ Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Վադիմ Ֆեֆիլովի նշանակվելուց ի վեր Երևանում Ռուսական տունը ակտիվորեն ծրագրեր է իրականացնում հանրապետության սահմանամերձ շրջաններում, հատկապես Սյունիքի մարզում:

2021 թվականի փետրվարին Կապան քաղաքի թիվ 3 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ Ռուսաց լեզվի կենտրոնի հանդիսավոր բացումը: Կենտրոնը կահավորված է ժամանակակից պահանջներին համապատասխան (Wi-Fi, պրոյեկտոր և այլն), ապահովված է համապատասխան գրականությամբ:

Օգոստոսի 30-ին կսկսվեն ռուսաց լեզվի անվճար դասընթացներ Հայաստանի Սյունիքի մարզի ոստիկանների համար: Դասընթացներն անցկացվելու են իրենց հարթակում ՝ շաբաթական երկու անգամ, երկու ժամ տևողությամբ (18:00 — 20:00), ամբողջ տարվա ընթացքում:

Եվ հենց օգոստոսի 30-ին` Կապանի օրվա առթիվ, քաղաքային գրադարանում նախատեսված է ռուս գրականության ընթերցասրահի բացումը՝ «Ռուսական տան տեղեկատվական կենտրոն» նախնական անվանմամբ:

Երևանում «Ռուսական տան» նախագծերի շրջանակներում «Россияне» հասարակական կազմակերպությունը կմասնակցի «Добро. РФ» մարդասիրական առաքելությունների ծրագրին: Կազմակերպությունը, նախնական պայմանավորվածության համաձայն, սեպտեմբերի վերջին — հոկտեմբերի սկզբին ընդունելու է Սյունիքի մարզում 21 կամավորների Ռուսաստանից: Ագարակ, Դավիթ Բեկ, Եղվարդ, Ուժանիս, Ճակատեն, Շիկահող, Ծավ, Շիշկերտ գյուղերի դպրոցներում կամավոր մասնագետները կանցկացնեն ռուսաց լեզվի և ՏՏ-տեխնոլոգիայի դասեր 5-8-րդ դասարանների աշակերտների համար: Բացի այդ, առողջապահության ոլորտի մասնագետներ կուղարկվեն Սյունիք՝ հիվանդանոցներում, ծերանոցներում և այլն օգնություն ցուցաբերելու համար: Երևանի Ռուսական տունն արդեն համակարգել է այս նախագիծը Սյունիքի մարզի իշխանությունների հետ:

Ստորագրության է պատրաստ հուշագիր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղի հետ` բուհում «Ռուսաց լեզվի կոնտակտային կենտրոնի» բացման վերաբերյալ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+