Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+10°
  • Կապան+7°
  • Սևան+5°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 13:16

Հայրենադարձություն. Երուսաղեմը հայերի համար ժամանակավոր ապաստան է՝ նախքան հայրենիք վերադառնալը

Մենք կարող ենք օգնել վերակառուցել այրված տունը. երուսաղեմցի հայը իր՝ Հայաստան տեղափոխվելու մասին

Որպես Երուսաղեմի հայ, ես միշտ կանգնած եմ եղել երկընտրանքի առաջ՝ մնալ սփյուռքի մի մասնի՞կ, թե՞ վերադառնալ հայրենիք. այս մասին BBC- ին պատմել է երիտասարդ երաժիշտ, ցեղասպանությունից մազապուրծ եղած հայի ծոռ  Ապո Սահակյանը:

Արցախյան պատերազմից հետո, Ապո Սահակյանը որոշում է կայացրել տեղափոխվել Հայաստան:

Խոսելով այն դրդապատճառների մասին, որոնք մղել են իրեն նման որոշում կայացնել, երաժիշտը նշել է, որ հայրենիքի հանդեպ սերը չպետք է սահմանափակվի միայն հայրենասիրական երգեր երգելով: Հայաստանն այսօր իր որդիների հայրենադարձության կարիքն ունի, ասել է նա:

«Իհարկե, ես տեղյակ եմ բոլոր հնարավոր ռիսկերի մասին: Բայց այս որոշումը թելադրված է իմ ժողովրդի հանդեպ սիրով: Հավատում եմ, որ մենք կարող ենք վերակառուցել այրված տունը», — ասել է Ապո Սահակյանը:

Երաժիշտի հարազատներն ու ընկերները տարբեր կերպ են արձագանքել նրա՝ պատմական հայրենիք վերադառնալու որոշմանը. ոմանք խրախուսել են, ոմանք փորձել են հորդորել հետ կանգնել որոշումից, երրորդներն էլ կարծիք են հայտնել, որ, ի վերջո, Ապոն կվերադառնա Երուսաղեմ: Իսկ ահա  Ապո Սահակյանի մայրը կարծում է, որ յուրաքանչյուր հայի համար Երուսաղեմը կամ աշխարհի ցանկացած այլ վայր, ընդամենը ժամանակավոր ապաստան են ՝ նախքան հայրենիք վերադառնալը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  3. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+