Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:31

«Աշակերտներին դպրոցներ վերադարձնելը թիվ մեկ առաջնահերթությունն է». ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նախազգուշացրել է, որ կորոնավիրուսային համավարակի ֆոնին դպրոցների համատարած փակման հետևանքով աշխարհը բախվում է «սերնդային աղետի» խնդրին: Նա ընդգծել է, որ աշակերտներին և ուսանողներին ապահով դասասենյակներ վերադարձնելը պետք է լինի թիվ մեկ առաջնահերթությունը:

Ինչպես նշում է Japantimes-ը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ հուլիսի կեսի դրությամբ դպրոցները փակ են եղել աշխարհի մոտ 160 երկրում, ինչն անդրադարձել է ավելի քան մեկ միլիարդ աշակերտի վրա, մինչդեռ առնվազն 40 մլն երեխա չի հաճախել նախադպրոցական ուսումնական հաստատություններ:

Գուտերեշն այս մասին նշել է տեսաուղերձի ժամանակ՝ ընդգծելով, որ նախքան համավարակն ամբողջ աշխարհում ավելի քան 250 մլն երեխա զրկված էր դպրոց հաճախելու հնարավորությունից:

«Հիմա մենք կանգնած ենք սերնդային աղետի առաջ, որը կարող է ի չիք դարձնել մարդկային դեռևս անհայտ ներուժը՝ վտանգելով տասնամյակների առաջընթացն ու խորացնելով արմատավորված անհավասարությունը: Հենց որ կորոնավիրուսի տարածումը վերահսկելի դառնա, աշակերտներին և ուսանողներին հնարավորինս արագ դպրոցներ ու կրթական այլ հաստատություններ ապահով վերադարձնելը պետք է թիվ մեկ առաջնահերթությունը լինի»,-նշել է Գուտերեշը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+