Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:13

Մարի Իզմիրլյանի անվան մանկատան երեխաներն ու աշխատակիցները հաղթահարել են կորոնավիրուսը

«Երևանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ում խնամվող երեխաները և աշխատակիցները հաղթահարել են կորոնավիրուսի վարակը: Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Հիշեցնենք, որ 2020 թ.-ի հունիսի 8-ին մանկատանն արձանագրվել էր կորոնավիրուսով վարակվածության 13 դեպք՝ 4 աշխատակից և 9 երեխա: Վարակված փոքրիկների և մանկատան աշխատակիցների բուժումն ու խնամքը անմիջապես ստանձնել է «Արաբկիր» բժշկական համալիր – երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մանկատանը խնամվում են առողջական խնդիրներ կամ հաշմանդամություն ունեցող երեխաներ:

Ստեղծված իրավիճակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը և «Արաբկիր» բժշկական կենտրոնի մասնագետներին մեծապես աջակցել է «Իզմիրլյան» հիմնադրամը, որն ապահովել է բժիշկներին անհրաժեշտ արտահագուստով, տրամադրել ախտահանիչ և կանխարգելիչ մի շարք միջոցներ:

«Մարի Իզմիրլյան մանկատանը COVID 19-ի հետ կապված բժշկական և կանխարգելիչ ծառայությունների մատուցում» ծրագրի շրջանակում «Իզմիրլյան հիմնադրամը» աջակցություն է ցուցաբերել ընդհանուր առմամբ 102 երեխաների և 123 աշխատակցի: Ծրագրի անուղղակի շահառուներն են նաև մանկատան անձնակազմի ընտանիքները:

Նշենք, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, «Արաբկիր» բժշկական կենտրոնի և «Իզմիրլյան հիմնադրամի» համատեղ ջանքերի արդյունքում մանկատանն այլևս վարակ չկա:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+