Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:23

Այս իրավիճակի լուծումը մեր մտքում է և մեր գլխում․ Վարչապետը՝ կորոնավիրուսի հաղթահարման մասին

Նոր տեսակի կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ կառավարույթունը որոշում է կայացրել արտակարգ դրության ժամկետը ևս մեկ ամսով երկարաձգել։ Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, Ազգային ժողովի հատուկ նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս որոշման պատճառն այն է, որ դեռևս մարտին հայտարարված արտակարգ դրության պատճառները չեն վերացել, և ցավոք, ՀՀ-ում կորոնավիրուսային համաճարակը շարունակում է տարածվել։ Բուժհաստատությունները գտնվում եմ գերբեռնված վիճակում․1857 սովորական մահճակալներից երեկ երեկոյան զբաղված էր 1551-ը, 239 վերակենդանացման մահճակալներից, երեկվա դրությամբ, ծանրաբեռնված էր 204-ը։ Շարունակվում են ռեանիմացիոն, սովորական և թթվածնի սնուցման մահճակալների ծավալումը»,- ասաց վարչապետը՝ ընդգծելով, որ իրավիճակը ճգնաժամային է։

Փաշինյանի խոսքով՝ հիմնական հարցը, որ ձագում է հետևյալն է՝ «Իսկ ո՞րն է ճգնաժամից դուրս գալու և կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվն իջեցնելու հայեցակարգային պատկերացումը»։

«Կորոնավիրուսի հաղթահարումը ոչ այնքան առողջապահական, որքան հանրային վարքագծային, կարգապահական խնդիր է: Իմ ընկալումն այս դեպքում էլ այն է, որ լուծումը մեր մտքում է և մեր գլխում: Այս իրավիճակը կարող է հաղթահարվել միայն ու միայն հանրային վարքագծային փոփոխություններով: Ամենատարբեր կանխատեսումներով՝ կորոնավիրուսը աշխարհում գոյություն է ունենալու 1.5 տարի, նույնիսկ կան գնահատականներ, որ առաջիկա 5 տարիներին աշխարհը լինելու է կորոնավիրուսի համավարակի մեջ»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ աշխարհը հիմա պատվաստանյութի փնտրտուքի մեջ է, բայց հարց է, թե այն երբ կհայտնաբերվի: Այնպես որ պետք է ապրել «հույս ունեցիր լավագույնի, բայց պատրաստվիր վատթարագույնի» սցենարով:

Փաշինյանը ևս մեկ անգամ նշեց, որ ամեն օր հրապարակվող վարակման դեպքերը ցույց են տալիս, թե մենք ինչպես ենք պահպանել հակահամաճարակային կանոնները վերջին 14 օրերի ընթացքում:

«Եթե մեր թվերը այսքան են, դա նշանակում է, որ մենք բոլորս հակահամաճարակային կանոնները չենք պահպանել պատշաճ մակարդակով, դիմակների կրման պարտադիր պայմանը մտցրել ենք հունիսի 3-ին, այսօր 12-ն է, եթե սահմանված կանոնները պահեինք պատճաշ մակարդակով, ապա մեծ հավանականությամբ այսօր կունենայինք թվերի նվազում: Ուզում եմ արձանագրել, որ անկախ Կառավարության գործադրած ջանքերից, եթե լայնորեն այդ կանոնները չպահպանվեն, համաճարակի հաղթահարումը դառնալու է անհնարին»,- նշեց վարչապետը՝ հիշեցնելով ռազմավարությունը՝ ապրել կորոնավիրուսի հետ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+