Պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ օգնություն պատրաստվում են խնդրել միմիայն ՀՀ քաղաքացիներից։ Ուղերձը հետևյալն է՝ «Սիրելի հայրենակիցներ, օգնեք մեզ, օգնեք Ձեզ, եկեք իրար օգնենք, որ այս խնդիրը հաղթահարենք։ Պարզապես պետք է ճիշտ կրել դիմակ, ախտահանել ձեռքերը, պահել սոցիալական հեռավորություն, չանել ընդհատակյա հարսանիքներ, որոնք կարող են դառնալ ընտանեկան ողբերգության պատճառ»։
Վարչապետը նշեց, որ եթե թվերը մնան այս շաբաթվա արձանագրված սանդղակում, ապա մեր առողջապահական համակարգը պատրաստ է այդ բեռը կրելու։
«Կան բարեկամ երկրներ, ովքեր պատրաստ են աջակցություն ցուցաբերել Հայաստանին։ Մեր խնդիրն է՝ բարեկամական այդ ժեստերը չմերժել։ Այն երկրները, ովքեր մեր նկատմամբ կանեն այդ բարեկամական ժեստը, մենք դա կընդունենք, որովհետև դա կլինի բարեկամական, քաղաքական և հետո միայն առողջապահական ժեստ»,-նշեց նա։
Վարչապետը շնորհակալություն հայտնեց բոլոր երկրներին, որոնք պատրաստ են մեզ օգնել և նշեց, որ ՀՀ-ն ևս պատրաստ է նման օգնություն ցուցաբերել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







