Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+10°
  • Կապան+7°
  • Սևան+5°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 13:27

ՀՀ քաղաքացիների 80%-ը դեմ է Տիգրանաշենի հնարավոր փոխանցմանն Ադրբեջանին. հարցում

ՀՀ քաղաքացիների 80%-ը դեմ է Տիգրանաշենի հնարավոր փոխանցմանն Ադրբեջանին. հարցում

Հայաստանի բնակիչների մեծամասնությունը դեմ է Տիգրանաշենն Ադրբեջանին փոխանցելուն և ռուսական 102-րդ ռազմաբազան երկրից դուրս բերելուն։ Այս մասին են վկայում MPG/Gallup International Association-ի՝ սեպտեմբերի 22-24-ը Հայաստանում անցկացված հեռախոսային հարցման արդյունքները։ Հարցմանը մասնակցել է 1001 մարդ։

Տիգրանաշենի վերաբերյալ հարցվածների 59%-ը նշել է, որ այն հայկական բնակավայր է, և ՀՀ իշխանություններն իրավունք չունեն այն փոխանցել Ադրբեջանին։ Եվս 21%-ը Տիգրանաշենը համարել է ռազմավարական նշանակություն ունեցող տարածք՝ նշելով, որ դրա փոխանցումը Հայաստանի համար անվտանգության ռիսկեր կստեղծի։

Հարցվածների 6,4%-ը նշել է, որ Տիգրանաշենը հայկական տարածք չէ և պետք է փոխանցվի Ադրբեջանին, 3,5%-ն այլ կարծիք է հայտնել, իսկ 10,1%-ը դժվարացել է պատասխանել։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարել էր, որ Տիգրանաշենը և մյուս անկլավները չեն մտնում Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված 29 743 քառակուսի կիլոմետր տարածքի մեջ, մինչդեռ Արծվաշենը, նրա խոսքով, մտնում է։

ՀՀ-ում հարցված քաղաքացիների 64,4%-ը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի 102-րդ ռազմաբազան պետք է մնա Հայաստանում։

Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի վերաբերյալ հարցվածների 39,7%-ը նշել է, որ այն անհրաժեշտ է Հայաստանի անվտանգության ապահովման համար։ Եվս 24,7%-ը կարծում է, որ բազան պետք է մնա Հայաստանում, սակայն դրա տեղակայման պայմանները պետք է վերանայվեն։

Սեպտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը չի պատրաստվում Հայաստանին պարտադրել իր ռազմական ներկայությունը։ Փաշինյանն, իր հերթին, նշել էր, որ Հայաստանը չի առարկի, եթե Ռուսաստանը որոշի 102-րդ ռազմաբազան դուրս բերել երկրից։ Սեպտեմբերի 17-ի ճեպազրույցում Փաշինյանը պարզաբանել էր, որ ռազմաբազան Հայաստանին անհրաժեշտ չէ, իսկ դրա ներկայությունը երկրի անվտանգությանը «ոչինչ չի ավելացնում»։

Ռուսական 102-րդ ռազմաբազան Գյումրիում տեղակայված է 1995 թվականից։ Հայաստանն ու Ռուսաստանը ռազմաբազայի տեղակայման մասին համաձայնագիրը կնքել են 25 տարով, իսկ 2010 թվականին դրա գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2044 թվականը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  3. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+