Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան+3°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 17:50
Շտապ Աշտարակում շինանյութի խանութի պահեստում հրդեհ է բռնկվել

«Հետևեք ձեր օրենքներին»․ Ռուբեն Վարդանյանը դիմել է Ադրբեջանի ՄԻՊ-ին

«Հետևեք ձեր օրենքներին»․ Ռուբեն Վարդանյանը դիմել է Ադրբեջանի ՄԻՊ-ին

Բաքվում ապօրինի կալանավորրված Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանը հրապարակային դիմել է Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևային՝ հայտարարելով Ումբակի քրեակատարողական հիմնարկում իր և այնտեղ պահվող ևս 18 հայի իրավունքների խախտումների մասին։

Նա Ալիևային կոչ է արել հանդիպել հայերի հետ, ապահովել Ադրբեջանի օրենսդրությամբ նրանց համար սահմանված իրավունքները և արձագանքել բարձրացված խնդիրներին։

«Կարևոր չէ, թե դեռ որքան ժամանակ կանցկացնենք Ումբակիում։ Խնդրում եմ՝ հետևեք ձեր իսկ օրենքներին»,- ասել է Վարդանյանը սեպտեմբերի 16-ի ուղերձում։

Նրա խոսքով՝ չի գործում նաև Ադրբեջանի ՄԻՊ-ի թեժ գիծը։ Վարդանյանը հայտնել է, որ իրեն միայն մեկ անգամ՝ հունիսի 19-ին, թույլատրել են զանգահարել այդ համարով, սակայն ՄԻՊ գրասենյակից պատասխան չի ստացել։ Նրա փաստաբանի հաղորդագրությունը ևս, ըստ Վարդանյանի, մնացել է անպատասխան։

«Սա նշանակում է, որ թեժ գիծը պարզապես իմիտացիա է, այն չի աշխատում»,- հայտարարել է նա։

Վարդանյանը իր նշած խախտումները համադրել է Ադրբեջանի պատիժների կատարման օրենսգրքի և դատապարտյալների իրավունքների մասին գրքույկի դրույթների հետ։ Նրա խոսքով՝ գրքույկն իրենց ապրիլին տրամադրել էր հենց Ադրբեջանի ՄԻՊ գրասենյակը։

Վարդանյանը, մասնավորապես, հայտնել է, որ ոչ բոլոր հայերն են կարողանում օգտվել ամենշաբաթյա հեռախոսազանգի իրավունքից, իսկ տեսազանգերը հասանելի չեն։ Նրա խոսքով՝ որոշ բանտարկյալներ մոտ երեք տարի չեն տեսել իրենց երեխաներին։

«Իմ խցակցի երեխան 10 ամսական էր, երբ նրան ձերբակալեցին, իսկ հիմա արդեն երեքուկես տարեկանից մեծ է։ Սա նշանակում է, որ երեխան պարզապես չի տեսել իր հորը»,- ասել է Վարդանյանը՝ դա որակելով երեխաների հետ տարրական կապի իրավունքի կոպիտ խախտում։

Նա նաև հայտարարել է, որ չի կարողանում ամբողջական տեղեկություն ստանալ քրեակատարողական հիմնարկում իր իրավունքների և պարտականությունների վերաբերյալ, օգտվել նոտարական ծառայություններից և ընտանիքի անդամների անունով լիազորագիր ձևակերպել։

Վարդանյանի խոսքով՝ իրեն չեն թույլատրում նաև բժշկական հետազոտություններ անցնել նույնիսկ սեփական միջոցներով՝ չնայած առողջական խնդիրներին և իր ու փաստաբանի ներկայացրած դիմումներին։

Նա անդրադարձել է նաև ֆիզիկական ակտիվության սահմանափակումներին։ Ըստ Վարդանյանի՝ օրենսդրությամբ նախատեսված՝ օրական առնվազն մեկ ժամ մարզվելու հնարավորության փոխարեն իրենց թույլատրվում է մարզվել շաբաթական մեկ անգամ՝ 20 կամ 40 րոպե։

Վարդանյանը հայտնել է, որ չի կարողանում շարունակել կրթությունը, իսկ իր դիմումների, բողոքների և առաջարկների վերաբերյալ որևէ գրավոր պատասխան չի ստանում։

Առանձին նա անդրադարձել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի՝ Ադրբեջանում գործունեությունը դադարեցնելուց հետո ստեղծված իրավիճակին։ Վարդանյանի խոսքով՝ հայ բանտարկյալները կորցրել են ընտանիքների հետ կապի կարևոր ուղին, իսկ նրանց մեծ մասը չի կարողանում ծանրոցներ ստանալ։ Ոմանք, ըստ նրա, նույնիսկ գումար չունեն բանտային խանութից սնունդ գնելու կամ հեռախոսազանգեր կատարելու համար։

«Դա, կարծում եմ, վատ է ազդում նրանց ընդհանուր հոգեբանական վիճակի վրա»,- շեշտել է նա։

Վարդանյանը հիշեցրել է նաև իր կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի՝ Բաքվում պահվող հայերին այցելելու հումանիտար նախաձեռնության մասին։ Նրա խոսքով՝ Զոնաբենդը պատրաստ էր մեկնել Բաքու, հանդիպել ՄԻՊ-ի և հայ դատապարտյալների հետ ու նրանց փոխանցել ավելի քան հազար նամակ և անհրաժեշտ իրեր, սակայն այդ առաջարկին պատասխան չի տրվել և այլընտրանքային տարբերակ չի առաջարկվել։

Վարդանյանը նշել է, որ ստեղծված պայմաններում Ադրբեջանի ՄԻՊ-ը կարող է «մարդասիրական կամուրջ» դառնալ 19 հայի և նրանց ընտանիքների միջև։

«Համոզված եմ, որ այս բոլոր հարցերի լուծումը չի պահանջում Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության անմիջական միջամտությունը և միայն կնպաստի մեր ժողովուրդների հարաբերությունների բարելավմանը՝ չնայած ծանր անցյալին և փոխադարձ վիրավորանքների հսկայական բեռին»,- ասել է Վարդանյանը։

Զոնաբենդը Բաքվում պահվող հայերին այցելելու հումանիտար նախաձեռնությանն աջակցելու համար հուլիսին դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև միջազգային կառույցների ներկայացուցիչներին։ Նա խնդրել էր աջակցություն ցուցաբերել այցի կազմակերպման և պատվիրակության անդամների անվտանգության ապահովման հարցում։

Զոնաբենդն ավելի ուշ՝ սեպտեմբերի 8-ին, դիմել էր ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանին՝ առաջարկելով իրեն և Բաքվում պահվող մյուս հայերի հարազատներին ընդգրկել Ադրբեջան հնարավոր այցի պատվիրակության կազմում։ Նա նաև խնդրել էր հնարավորություն ստեղծել Բաքվում պահվող հարազատների հետ հանդիպելու համար։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+