Հայաստանում փետրվարի 13-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է անձրև և թաց ձյուն, լեռնային շրջաններում սպասվում է ձյուն, առանձին լեռնային շրջաններում՝ բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն: Տեղումները սպասվում են մինչև փետրվարի 14-ը:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 13-17-ն աստիճանաբար կբարձրանա 5-8, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 8-10 աստիճանով: Փետրվարի 13-15-ի գիշերը և առավոտյան Շիրակի և Արարատյան դաշտերի որոշ շրջաններում, այդ թվում՝ Երևանում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է մառախուղ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, փետրվարի 13-17-ն առանձին շրջաններում քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ:
Փետրվարի 13-ի առավոտյան հանրապետության որոշ ավտոճանապարհներին կլինի մերկասառույց:
Երևանում փետրվարի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 13-ի ցերեկը կլինի +6-ից +8-ի սահմաններում: Փետրվարի 14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ ձյան և թաց ձյան տեսքով:
Շիրակի մարզում ցերեկը օդի ջերմաստիճանը կլինի +2 -ից +6, Կոտայքի մարզում՝ +2-ից +5: Գեղարքունիքում ցերեկը սպասվում է +3-ից +6, Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական դիտարկումների, ցերեկային ժամերին ջերմաստիճանը կտատանվի +7-ից +11-ի սահմաններում:
Տավուշի մարզում ցերեկը սպասվում է +8-ից +11 աստիճան տաքություն: Արագածոտնի մարզում ցերեկը սպասվում է +1-ից +4 աստիճան տաքություն: Արարատի մարզում ցերեկը օդի ջերմաստիճանը կլինի +6-ից +8: Արմավիրում ցերեկը սպասվում է +7-ից +10 աստիճան տաքություն։
Վայոց ձորի մարզում ցերեկը ջերմաստիճանը կլինի +2-ից +5, Սյունիքի մարզում՝ +1-ից +4:
Ըստ Yandex-ի՝ Արցախում փետրվարի 13-ին սպասվում է ամպամած եղանակ: Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +16:





































