Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:22

Բաց տարածքներում դիմակ ունենալը պարտադիր է, կրելը՝ ոչ․ Մակունց

Փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է, բաց տարածքներում ունենալը պարտադիր է, կրելը՝ ոչ։ Մարդիկ կարող են կրել ինքնաշեն դիմալ, պարտադիր չէ գնել գործարանային դիմալ, կարելի է դիմակ պատրաստել տանը կամ օգտագործել ցանկացած միջոց՝ դեմքը ծածկելու համար։ Այս մասին խորհրդարանում հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ կառավարության կողմից ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ։

Մակունցը նկատել է, որ կորոնավիրուսի համավարակն անկանխատեսելի է իր տարածման, յուրաքանչյուր օրգանիզմի վրա ազդեցության տեսանկյունից․ մարդիկ կան՝ ում օրգանիզմի վրա այն ունենում է բացասական ազդեցություն, մյուս դեպքերում՝ ոչ այնքան։

Նա նշեց՝  այս անկանխատեսելիության պայմաններում ՀՀ կառավարությունը և իրենք բոլորը դրսևորում են ճկունություն, այսինքն՝ իրավիճակից, տարածումից ելնելով, իրավիճակը գնահատելով նախապես ընդունված որոշումները պարբերաբար կարող են փոփոխություն կրել՝ ռեժիմները կարող են խստացվել կամ ավելի թուլացվել:

«Այս նախագիծն այն մասին է, որ դիմակները կրելը փակ տարածքներում պարտադիր է, դրա չանելուն տույժ է հետևելու, եթե նախկինում նախատեսվում էր 100 հազար, այս պարագայում՝ 10 000 դրամ»,- ասաց նա:

Մակունցը նաև նշեց՝ պարտադիր չէ գնել գործած դիմակ, բավական է այն պատրաստել տանը կամ օգտագործել ցանկացած միջոց՝ դեմքը ծածկելու համար:

Անդրադառնալով դիմակների գներին, նա կոչ արեց ՏՄՊՊՀ համապատասխան պատասխանատուին կատարել ուսումանսիրություն  և հանրությանն ու ԱԺ-ին այդ մասին իրազեկել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+