Նոբելյան կոմիտեն չի կարողացել կապ հաստատել բժշկության 2025 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիրներից մեկի հետ, հայտնում է The Guardian-ը։ Նշվում է, որ Ֆրեդ Ռամսդելը որոշել է թվային դետոքսի ենթարկվել և լեռնագնացության գնալ առանց հեռախոսի։
Հոկտեմբերի 6-ին Ռամսդելը Մերի Բրանկոուի և Շիմոն Սակագուչիի հետ միասին ստացել էր Նոբելյան մրցանակը՝ աուտոիմուն հիվանդություններից պաշտպանող մեխանիզմի հայտնաբերման համար, սակայն մրցանակային կոմիտեն չի կարողացել նրան հաղորդել լուրը, քանի որ նա չի պատասխանել զանգերին։
Հանձնաժողովի ներկայացուցիչները կապ են հաստատել գիտնականի ընկերոջ հետ։ Վերջինս հայտնել է, որ Ռամսդելը անցել է թվային դետոքսիկացիա և «ապրում է իր լավագույն կյանքը»։ Ըստ ընկերոջ՝ նա կարող է ճամփորդել Այդահոյի գյուղական վայրերով։
2024 թվականին բժշկության Նոբելյան մրցանակը շնորհվել էր Վիկտոր Ամբրոսին և Գարի Ռավկանին՝ գեների գործառույթը կարգավորող միկրոՌՆԹ մոլեկուլների հայտնաբերման համար։
Ֆիզիկայի ոլորտում 2025 թվականի Նոբելյան մրցանակին արժանացել էին անգլիացի Ջոն Քլարկը, ֆրանսիացի Միշել ԴեՎորը և ամերիկացի Ջոն Մարտինիսը՝ «էլեկտրական շղթայում մակրոսկոպիկ քվանտային-մեխանիկական թունելավորման և էներգիայի քվանտացման հայտնագործության համար»։






































