Orbital Assembly-ն նախատեսում է կառուցել աշխարհում առաջին տիեզերական հյուրանոցը, որը պետք է բացվի 2027 թվականին, հայտնում է Wealth-ը։
Նշվում է, որ հյուրանոցը սավառնելու է Երկրի մթնոլորտի վրա և հագեցած կլինի հինգ նավահանգստային կայաններով: Տիեզերակայանում միաժամանակ կարող է տեղավորվել 28 մարդ։
Միևնույն ժամանակ, «Voyager Space Station» տիեզերական կայանը նախագծված է հարմարավետության, անվտանգության և հուսալիության համար և հագեցած կլինի կենտրոնական նավակայանի հանգույցով՝ նավերը երկիր տեղափոխելու համար: Հայտնում են, որ «Hilton»-ը կօգնի նախագծել «Voyager Space Station» հյուրանոցի ինտերիերը, որը պետք է շքեղ վայր դառնա տիեզերքի սիրահարների համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







