Apple կորպորացիան ծրագրում է իր էլեկտրամոբիլի արտադրությունը սկսել 2024 թվականին, հաղորդում են Apple Insider-ը և Digitimes-ը: Նրանց տվյալներով ՝ ամերիկյան ընկերության ղեկավարությունն արդեն հանդիպումներ է անցկացնում ասիական ավտոարտադրողների հետ։ Այս մասին հայտնում է kommersant.ru-ն։
Կորպորացիան, մասնավորապես, քննարկում է, թե արդյոք կհաջողվի կարգավորել Apple Car էլեկտրամոբիլների սերիական թողարկումը կիսահաղորդիչների պակասի պայմաններում: Բացի այդ, Apple-ը մտահոգված է ևս մի քանի բաղադրիչների պակասով, սակայն ԶԼՄ-ները մանրամասներ չեն հաղորդում:
Սկզբում Apple-ը ծրագրել էր էլեկտրամոբիլի արտադրությունը սկսել 2027 թվականին։ Թայվանական Foxconn ընկերությունը, որը բաղադրիչներ է արտադրում նաև Apple-ի համար, ծրագրում է 2025-2027 թվականներին մատակարարել աշխարհում էլեկտրամոբիլների համար նախատեսված բոլոր պահեստամասերի կամ ծառայությունների 10 տոկոսը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







