Հանրապետության տարածքում hուլիսի 24-27-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ, հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Հուլիսի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան` 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 24-25-ն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով:
Երևան քաղաքում հուլիսի 24-27-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Արցախի Հանրապետությունում այսօր ցերեկն սպասվում է +32-ից +37 աստիճան տաքություն, հուլիսի 24-ի ցերեկային ժամերին +36 աստիճան տաքություն է սպասվում։ Հուլիսի 25-ից ջերմաստիճանը չնչին կնվազի․ ցերեկային ժամերին սպասվում է +32 աստիճան տաքություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







