Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը միշտ վերջնանպատակ է եղել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը՝ պատասխանելով Armenia Today-ի հարցին։
«Սա մեր վերջնանպատակն է։ Այլ հարց է, որ Ադրբեջանն ինքն այլ պատկերացում ունի, ուզում է, որպեսզի մենք լքենք Արցախը։ Հետևաբար, պետք է աշխատել այդ խաղաղության պայմանագրի կյանքի կոչման համար, բայց ոչ Ադրբեջանի տեսանկյունից»,- նշեց Բաբայանը՝ հավելելով, որ, այնուհանդերձ, Հայաստանի այդ մտադրություններն Ադրբեջանը տորպեդահարելու է։
Մանրամասն՝ տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







