Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+3°
  • Կապան+5°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 19:58

Արցախի ԱԺ-ն մերժեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը մերժեց «Արցախի Հանրապետության «Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը: Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի խորհրդական Անուշ Ղավալյանը:

Նախագիծը մերժվեց 4 կողմ, 24 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

Նախագիծը ներկայացրել է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը:

Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանը նախաձեռնել էր ԱՀ Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում փոփոխություն կատարելու գործընթացը: Սահմանդրության տվյալ մասերի փոփոխմամբ՝ ՀՀ քաղաքացիներին ևս որպես թեկնածու ընտրվելու իրավունք կտրվեր Արցախի նախագահական և ԱԺ պատգամավորական ընտրություններում:

Ստորագրահավաքի արդյունքում հավաքված 21049 ստորագրություններից ԱՀ Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովը վավերական է ճանաչել 19934-ը:

ԱՀ ԿԸՀ-ի կողմից ստորագրությունների վավերականությունը հաստատելուց հետո նախագիծը ներկայացվել է ԱՀ ԱԺ-ին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+