Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է ՊԲ N զորամաս և ծանոթացել ոստիկանության ծառայողների ուսումնական պարապմունքներին: Այս մասին Հարությունյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։
Արցախի նախագահին ուղեկցել են ԱՀ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը և ԱՀ ոստիկանության պետ Աշոտ Հակոբջանյանը։
Այցի ընթացքում Հարությունյանը ծանոթացել է ոստիկանության աշխատակիցների ուսումնական վարժանքներին: Նախագահի հանձնարարությամբ նրանք ձեռք են բերում սպառազինությունների որոշ տեսակների կիրառման հմտություններ։
«Նախնական արդյունքները բավարար են», — գրել է Արայիկ Հարությունյանը: Ավելի վաղ նման առաջադրանք են ստացել Արցախի ԱԱԾ հատուկ նշանակության վարչության աշխատակիցները:
Նախագահը տեղեկացրել է, որ ծանոթացել է նաև հայկական ռազմական արդյունաբերության մասնագետների կողմից կատարելագործված սպառազինության տեսակներին, որոնք արդեն հաջողությամբ կիրառվում են զինված ուժերում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







