Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+2°
  • Կապան+5°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 20:49

Հայաստանում ստեղծվել է Արցախի մշակութային ժառանգության թվային արխիվ

Հայաստանում ստեղծվել է Արցախի մշակութային ժառանգության թվային արխիվ

Երևանում գործարկվել է «Արցախյան մշակույթի թվային տունը»՝ artsakhian.org հարթակը, որտեղ հավաքվում և համակարգվում է Արցախի ոչ նյութական մշակութային ժառանգությունը՝ բարբառը, բանահյուսությունը, երաժշտությունը, ծեսերն ու ավանդույթները, ավանդական գիտելիքները, լուսանկարները, տեսանյութերն ու ձայնագրությունները։

Հարթակն ստեղծվել է որպես արցախյան մշակույթի միասնական թվային արխիվ։ Այն հնարավորություն է տալիս ծանոթանալ արդեն հավաքված նյութերին, իսկ արցախցիները, հետազոտողները և անձնական արխիվներ ունեցող ընտանիքները կարող են նախագծին փոխանցել լուսանկարներ, տեսանյութեր, ձայնագրություններ, պատմություններ և այլ նյութեր։

Նախագիծն իրականացվել է Արցախի նախկին պետնախարար, Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի հիմնադրած «Մենք ենք, մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության նախաձեռնությամբ՝ Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի աջակցությամբ։

2023 թվականի սեպտեմբերին Արցախի հայ բնակչության բռնի տեղահանումից հետո տեղական համայնքներում խաթարվել է մշակութային ավանդույթների բնական փոխանցումը։ Հարթակի հեղինակները նպատակ են դրել պահպանել և փաստագրել մշակույթի այն տարրերը, որոնք նախկինում փոխանցվում էին սերնդեսերունդ։

«Մեզ համար կարևոր էր, որ Արցախը թվային աշխարհում ներկայացված լինի իր ստեղծած մշակույթով։ Այս թվային տանն ամեն ինչ փոխկապակցված է՝ լեզուն, հիշողությունը, մարդիկ, պատմությունները։ Այստեղ Արցախի մշակույթը ներկայացված է ոչ թե որպես անցյալի փակ պատմություն, այլ որպես կենդանի մշակույթ»,- հայտարարել է Տարածքային զարգացման գործակալության փոխտնօրեն, նախագծի ղեկավար Նարինե Աղաբալյանը։

Հարթակի բովանդակությունը կառուցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության հինգ հիմնական ուղղության հիման վրա։ Այն ներառում է բանավոր ավանդույթներն ու բանահյուսությունը, կատարողական արվեստը, ծեսերն ու տոները, բնության վերաբերյալ ավանդական գիտելիքներն ու արհեստները։ Առանձին թվային արխիվում հասանելի են գրադարան, տեսադարան, լուսանկարների և ձայնագրությունների հավաքածուներ, ինչպես նաև բառարան։

Նախագծի գիտական խմբի անդամ Լեռնիկ Հովհաննիսյանը նշել է հարթակի կարևորությունն Արցախի մշակութային ժառանգությանն սպառնացող վտանգների պայմաններում։ Նրա խոսքով՝ նախագիծը հնարավորություն է տալիս պահպանել Արցախի մասին տեղեկությունները և դրանք հասանելի դարձնել բոլորին։

Պատմաբան և մշակութաբան Համլետ Պետրոսյանն ընդգծել է մշակութային ժառանգությունը ներկայացնելիս գիտական ճշգրտության և մասնագիտական մոտեցման կարևորությունը։

«Արցախյան մշակույթի թվային տունը» շարունակաբար համալրվելու է մասնագիտական և ընտանեկան նոր հավաքածուներով, բանավոր վկայություններով և այլ նյութերով։ Նախագծի հեղինակների նպատակն է ստեղծել զարգացող արխիվ, որը կպահպանի Արցախի մշակութային հիշողությունը և այն կփոխանցի հաջորդ սերունդներին։

Ադրբեջանի կողմից Արցախն օկուպացնելուց հետո տարածաշրջանի հայկական պատմամշակութային ժառանգությունը ենթարկվել է ոչնչացման, պղծման և պատմական տեսքի փոփոխության։ Ոչնչացված և վնասված կառույցների թվում են եկեղեցիներ, գերեզմանատներ, հուշահամալիրներ, խաչքարեր և հուշարձաններ։ Մշակութային ժառանգության պահպանությամբ զբաղվող փորձագետներն ու կազմակերպությունները բազմիցս ահազանգել են տարածաշրջանի հայկական հուշարձաններին սպառնացող վտանգների մասին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+