Հայաստանը, քաղաքական նկատառումներից ելնելով, ցանկանում է հրաժարվել Ռուսաստանի հացահատիկից՝ հօգուտ ուկրաինականի, որն ավելի թանկ է, ԵՄ-ի գումարների հաշվին, հայտարարել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Երկար տարիներ Հայաստանը Ռուսաստանից հացահատիկ է գնել։ Այժմ հայերը, ինչպես ասում են, քաղաքական նկատառումներից ելնելով, ցանկանում են կտրվել Մոսկվայից և օգնություն ցուցաբերել Ուկրաինային՝ հացահատիկի անհրաժեշտ ծավալների մի մասը ձեռք բերել: Բայց, ինչպես ընդգծում են Երևանում, սկզբունքի հարց է․ բարեկամությունը՝ բարեկամությամբ, իսկ փողը՝ առանձին։ Բրյուսելին առաջարկվում է փոխհատուցել ուկրաինական հացահատիկի արժեքի տարբերությունը», - ասված է հաղորդագրության մեջ։
ԵՄ-ն, ըստ ՌԴ ԱՀԾ-ի աղբյուրների, դեռ որոշում չի կայացրել, թե արժե արդյոք իր վրա վերցնել այդ ծախսերը, քանի որ փոխհատուցումները պետք է պարբերաբար վճարվեն:






































