ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան որոշ հայ քաղաքական գործիչների հայտարարությունները, թե Մոսկվան իբր վարում է Հայաստանի դեմ «հիբրիդային պատերազմ» և Հայաստանը դիտարկում է որպես «գուբեռնիա», որակել է «ինքնաոչնչացնող»»: Այս մասին նա հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ, որը հեռարձակել է Armenia Today-ը։
«Ես ոչ մի տեղ երբեք չեմ հանդիպել մեր հանրային հռետորաբանությունում նման արտահայտություններ: Ինչո՞ւ Հայաստանի ներսում որևէ մեկին հարկ առաջացավ սա տարածել տեղեկատվական դաշտում»,- ասել է դիվանագետը։
Նրա խոսքով՝ երկու երկրների հարաբերությունները հիմնված են ընդհանուր արժեքների և խորը կապերի վրա․ «Քույրեր, եղբայրներ՝ մենք ելնում ենք ընդհանուր արժեքներից և խորը կապերից, ունենք դաշնակցային հարաբերություններ, և դա թույլ է տալիս պատասխանատու ձևով կառուցել հարաբերություններ»։
Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանը միշտ լսում է հայ գործընկերների կարծիքը և երբեք չի պարտադրում «առաջնորդ և ենթարկվող» դերի մեջ գտնվել:






































