Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:53

Ռուսաստանը պատրաստ է օգնել Իրանին և ԱՄՆ-ին միջուկային համաձայնագրի կնքման հարցում․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը պատրաստ է օգնել Իրանին և ԱՄՆ-ին միջուկային համաձայնագրի կնքման հարցում․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը պատրաստ է օգնել Իրանին և Միացյալ Նահանգներին միջուկային համաձայնագրի կնքման հարցում, եթե նրանք համաձայնության գան, «ՌԻԱ Նովոստիին» ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։

«Մեր իրանցի գործընկերները տեղեկացրել են բանակցությունների ներկայիս փուլի մասին։ Նրանք հույս ունեն, որ կկարողանան հասնել բոլորի կողմերին համապատասխանող համաձայնության: Մենք ողջունեցինք այս վերաբերմունքը և ևս մեկ անգամ հայտարարեցինք մեր պատրաստակամության մասին, բանակցությունների բոլոր կողմերի և մասնակիցների համաձայնության դեպքում առաջարկել մեր ծառայությունները, որոնք կարող են օգնել վերջնական համաձայնության հասնելուն»,- ասել է Ռուդենկոն, որն աշխատանքային այցով գտնվում էր Թեհրանում և հանդիպումներ էր ունեցել Իրանի ԱԳՆ ներկայացուցիչների հետ:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարի տեղակալը նշել է, որ Մոսկվան հույս ունի Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների դրական արդյունքի և «երկու կողմերին էլ բավարարող համաձայնագրերի կնքման»։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի և Իրանի հարաբերություններում տեղի ունեցողը կազդի նաև տարածաշրջանային իրավիճակի վրա, որը Մոսկվան կցանկանար տեսնել կայուն և անվտանգ։

Իրանն ու ԱՄՆ-ն ապրիլի 12-ին, 19-ին, 26-ին և մայիսի 12-ին Օմանի միջնորդությամբ բանակցությունների չորս փուլ էին անցկացրել՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու և Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու նպատակով:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 14-ին հայտարարել էր, որ Սպիտակ տան վարչակազմը պատրաստ է առավելագույն ճնշում գործադրել Իրանի վրա և զրկել նավթ արտահանելու հնարավորությունից, եթե երկու կողմերին չհաջողվի պայմանավորվածություն ձեռք բերել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+