Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:37

«Խաղաղ պայմանագրի նախապատրաստման գործընթացին զարկ է տրվել». Ալիև

«Խաղաղ պայմանագրի նախապատրաստման գործընթացին զարկ է տրվել». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ շուտով սպասվում է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների երկրորդ հանդիպումը, ադրբեջանական կողմն առաջարկում է, որ երկու երկրների աշխատանքային խմբերը հանդիպեն և մի քանի օրվա ընթացքում և պատրաստեն խաղաղ համաձայնագրի տեքստը:

«Ինչպես հայտնի է, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներն առաջին հանդիպումն են անցկացրել, և մենք կարծում ենք, որ այդ գործընթացը չպետք է ընդհատվի», — ասել է Ալիևը Պրահայում ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում:

«Շուտով նախարարները պետք է հանդիպեն երկրորդ անգամ, և մենք առաջարկում ենք, որ դրանից հետո երկու երկրների աշխատանքային խմբերը հանդիպեն և մի քանի օրվա ընթացքում զբաղվեն խաղաղ պայմանագրի տեքստի պատրաստմամբ։ Այսինքն՝ մեր մտադրություններն այդպիսին են», — ընդգծել է նա։

Նա նաև հայտնել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ քառակողմ հանդիպումը դրական ազդակ է հաղորդել Բաքվի և Երևանի միջև խաղաղ գործընթացին:

«Այդ հանդիպման ժամանակ քննարկվել են կարևոր հարցեր, և ես կարծում եմ, որ այդ հանդիպումը ևս կարևոր կլինի խաղաղ համաձայնության հասնելու համար։ Կոնտակտները դեռ շարունակվում են։ Մենք պայմանավորվել ենք կրկին հանդիպել ընթրիքից հետո։ Ամեն դեպքում, արդեն խթան է տրվել խաղաղ գործընթացին», — ասել է Ալիևը։

Պրահայում այսօր տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Էմմանուել Մակրոնի ու Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հանդիպումը։ Սա Փաշինյանի և Ալիևի առաջին հանդիպումն է շաբաթներ առաջ Հայաստանի վրա իրականացված ադրբեջանական ագրեսիայից հետո, որի հետևանքով Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի որոշ տարածքներ։ Նշենք, որ Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ ձևաչափով վերջին հանդիպումը կայացել է օգոստոսի 30-ին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+