Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամով և ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Կարեն Դոնֆրիդը հեռախոսազրույց են ունեցել, որի շրջանակներում քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին սրված իրավիճակը: Այս մասին հայտնում է lenta.ru-ն՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությանը:
Դոնֆրիդը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում աճող լարվածության և ռազմական բախումների կապակցությամբ և կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Գերատեսչությունը հայտնել է, որ հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ: ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը 49 զոհ ունի:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







