Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:36

ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը ներկայացրել է երևանյան բանակցությունների հիմնական թեմաները

ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը ներկայացրել է երևանյան բանակցությունների հիմնական թեմաները

ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը Երևանում քննարկել է հետախուզական տեղեկատվության փոխանակման և արտաքին սպառնալիքների բացահայտման համատեղ գործողությունների հարցերը: Այս մասին նա հայտնել է լրագրողների հետ զրույցում։

Նարիշկինը տեղեկացրել է, որ Երևան կատարած այցի ընթացքում հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և աշխատանքային հանդիպում ունեցել ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ: «Բանակցությունների ընթացքում բարձր գնահատական է տրվել մեր երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության բովանդակությանն ու բնույթին։ Ընդգծվել է նաև մեր երկու ժողովուրդների ճակատագրի ընդհանրությունը», — ասել է նա։

Նա նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև համագործակցությունը դրական զարգացում է ապրում տնտեսական, ռազմաքաղաքական և հումանիտար ոլորտներում: Նարիշկինի խոսքով՝ այդ համագործակցության մի մասը նաև հատուկ ծառայությունների փոխգործակցությունն է:

«Այսօր իմ գործընկերների հետ քննարկել ենք հետախուզական տեղեկատվության փոխանակման, Հայաստանի և Ռուսաստանի նկատմամբ արտաքին սպառնալիքների մի ամբողջ շարք բացահայտելու և կանխարգելելու նպատակով համատեղ գործողությունների հարցերը։ Մենք, իհարկե, առաջիկա տարիների համար ձևավորում ենք համատեղ աշխատանքի պլան։ Մենք դրական ենք գնահատում մեր փոխգործակցության մակարդակը, այն համարում ենք վստահելի, շատ պրոֆեսիոնալ և օգտակար մեր երկու երկրների համար», — հայտարարել է Նարիշկինը:

Նարիշկինի խոսքով, ռուսական կողմը ելնում է նրանից, որ Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգությունը որոշվում է բազմաթիվ գործոններով, հանգամանքներով և առաջին հերթին տնտեսության, մշակույթի, քաղաքականության, ռազմաքաղաքական ոլորտներում Ռուսաստանի և Հայաստանի համագործակցության ուղղությունների մի ամբողջ ցանկով: Նա նշել է, որ երկու պետությունների հատուկ ծառայությունների փոխգործակցությունը այդ փոխգործակցության էական և անքակտելի տարր է:

Նարիշկինը հայտարարել է, որ ռուսական կողմը պատրաստ է օգնել հայ գործընկերներին արտաքին հետախուզության ծառայության ձևավորման հարցում: Նարիշկինը նշել է, որ պետանվտանգության համակարգի բարեփոխման, արտաքին հետախուզության առանձին ծառայության ստեղծման հարցը, իհարկե, Հայաստանի քաղաքական ղեկավարության իրավասությունն է:

«ՌԴ-ն, արտաքին հետախուզության ծառայությունը ցանկացած դեպքում, ինչ ձևաչափով էլ մենք մեր հարգարժան գործընկերների, գործընկերների հետ աշխատենք, մենք ցանկացած մեթոդաբանական օգնություն, աջակցություն կցուցաբերենք և նաև հուսալիորեն, հետևողականորեն կփոխգործակցենք, ինչպես մենք դա արել ենք մինչև այսօր, քանի որ մենք ունենք ընդհանուր խնդիրների մեծ ծավալ, որը մենք պետք է լուծենք», — ասել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+