Եթե ապաշրջափակումից հետո բեռնափոխադրումների անվտանգությունը չապահովվի, բեռնափոխադրումներ տեղի չեն ունենա։
Այս մասին ԶԼՄ-երի և հ/կ-ի համար կազմակերպված հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եթե այդ պայմաններում հայկական բեռները Ադրբեջանի տարածքով չանցնեն, ադրբեջնական բեռներն էլ հայկական տարածքով չեն անցնի։ Անտրամաբանական կլինի, որ երկաթուղի բացվի և հայկական կողմը չօգտվի»,-նշեց նա։
Ըստ Փաշինյանի՝ երկաթուղու բացումը հայկական կողմի վրա, նախնական հաշվարկներով, կարժենա 200 մլն դոլար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







