Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:12

Ընդունված որոշումները կնպաստեն տարածաշրջանում առավել կանխատեսելի իրավիճակին. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եռակողմ բանակցությունների ընթացքում «շատ անկեղծ» զրույց է տեղի ունեցել սահմանագծման, սահմանազատման և տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցերի շուրջ:

«Այսօր շատ հանգամանալից, անկեղծ զրույց է տեղի ունեցել այդ հարցերի շուրջ։ Մենք բաց քննարկում էինք մեր ծրագրերը, երկու կողմերի մոտ անհանգստություն առաջացնող հարցերը։ Կարևորն այն է, որ այն լուծումները, որոնք մենք ընդունել ենք վեճերի, տարաձայնությունների կարգավորման գործում, Կարծում եմ, կնպաստեն նրան, որ Հարավային Կովկասում իրավիճակն ավելի անվտանգ և կանխատեսելի կլինի», — հայտարարել է նա։

«Նաև հայկական կողմից մենք տեսնում ենք նախադրյալներ ստեղծելու տրամադրվածություն, որպեսզի տարածաշրջանում իրավիճակն ավելի կանխատեսելի լինի», — ասել է Ադրբեջանի նախագահը: Նրա խոսքով՝ Բաքվում «տրամադրված են շրջել Հայաստանի հետ բազմամյա դիմակայության էջը, սկսել նորմալ փոխգործակցության փուլ»։

«Կարծում եմ, որ նման ձևաչափով մենք հասնում ենք մեր նպատակներին։ Ռուսաստանը Ադրբեջանի համար բարեկամ է, ռազմավարական գործընկեր, նույնիսկ ես կասեի ավելին, քան ռազմավարական գործընկերը։ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև վստահության մակարդակը նպաստում է նրան, որ մենք Հայաստանի հետ ամենազգայուն հարցերի հանգուցալուծում գտնենք», — հայտարարել է նա։

Ադրբեջանի նախագահի խոսքով՝ հանդիպման արդյունքը «լավը կլինեն, որոնք չեն սպասի, և տարածաշրջանում իրավիճակն ավելի անվտանգ և կանխատեսելի կլինի»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+