Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+8°
  • Կապան+13°
  • Սևան+4°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 12:54

ԱԺ-ում եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով է ստեղծվել

ԱԺ-ում եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով է ստեղծվել

Ազգային ժողովում (ԱԺ) ստեղծվել է քննիչ հանձնաժողով՝ Հայ Առաքելական եկեղեցում իշխանությունների մատնանշած «ճգնաժամն» ուսումնասիրելու նպատակով, տեղեկանում ենք Ազգային ժողովից։

Ըստ հայտարարության՝ հանձնաժողովն ստեղծվել է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի համաձայն։

Հանձնաժողովը կուսումնասիրի Հայ Առաքելական եկեղեցում մի շարք հոգևորականների գործունեության հետևանքով, իշխանությունների գնահատմամբ, առաջացած ճգնաժամը և դրա ազդեցությունը եկեղեցու՝ հայ ժողովրդի հոգևոր կյանքում, մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման առաքելության վրա, նշվում է հայտարարության մեջ։

Քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող ԱԺ որոշման նախագիծը կքննարկվի խորհրդարանի հերթական նիստում։

«Ազատության» տեղեկություններով՝ հանձնաժողովը կղեկավարի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։

«Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունները դեռ սեպտեմբերի 22-ին հայտարարել էին, որ չեն մասնակցելու եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողովի աշխատանքներին։

Սեպտեմբերի 24-ին կառավարությունը հրապարակել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ պատրաստված՝ Հայ Առաքելական եկեղեցում «ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը։ Փաստաթղթում իշխանությունները 16 կետով ներկայացրել էին եկեղեցու վերաբերյալ իրենց գնահատականներն ու պնդումները։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը զեկույցը որակել էր հակասահմանադրական, հակականոնական և անօրինական՝ այն համարելով միջամտություն եկեղեցու ներքին կյանքին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
  6. Սոթքի զորամասում պայմանագրային զինծառայող է մահացել․ ԶԼՄՆոյեմբերի 18
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+