ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Էդգար Հունանյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից, տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքից։
Նախագահը հրամանագիրն ստորագրել է սեպտեմբերի 17-ին։
Հունանյանն այդ պաշտոնին էր նշանակվել 2024-ի հուլիսին։






































