Գործարար, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է 2026-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
Ծառուկյանը նշել է, որ ընտրություններին կմասնակցի «Առաջարկ Հայաստանին» ծրագրով, ինչի մասին խոսել էր մայիսին։ Գործարարը նաև հայտնել է ընտրություններին նոր քաղաքական թիմով մասնակցելու մասին։
Նա ընդգծել է, որ այսօր բոլոր կուսակցությունների վաղեմության ժամկետն ավարտվել է, վստահություն չկա նրանց հանդեպ։
«Երկիրն այս վիճակից հանելու ո՛չ մարդ կա, ո՛չ էլ կուսակացություն։ Պետք է ծրագրի, գաղափարի շուրջ համախմբում լինի։ Հայաստանին համախմբվելու առաջարկ ենք անելու։ Հնարավոր է՝ մարդը քաղաքականությամբ չզբաղվի, բայց ցանկություն ունենա, որ մեր երեխաները, մեր թոռներն այս խեղճացած, պարտված վիճակից դուրս գան։ Անհնարին ոչինչ չկա։ Պետք է ոչ թե դատարկ խոսել, այլ ծրագիր իրականացնել»,- շեշտել է գործարարը։
Մարտին Ծառուկյանը խնդրել էր իրեն չներկայացնել որպես «Բարգավաճ Հայաստան» կուսակացության նախագահ։
Կարդացեք նաև՝
Կգա ժամանակը՝ կասեմ․ Գագիկ Ծառուկյանն առաջիկա ընտրություններին մասնակցելու մասին





































