Գյումրիի համայնքապետարանի սեպտեմբերի 16-ի նիստում քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նախաձեռնությամբ չեղարկվել է «Գյումրու օր» ամենամյա տոնակատարությունը։
Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար, ՀԷՑ-ի Շիրակի մարզի «Ղարս» մասնաճյուղի ղեկավար Սարիկ Մինասյանը հայտնել է, որ դեմ են նախաձեռնությանը և չեղարկման հետ կապված արտահերթ նիստ են հրավիրելու։
«Օրակարգում «Գյումու օր» տոնակատարության անցկացման վերաբերյալ հարցն է լինելու: Գյումրեցուն չեն կարող զրկել տոնից և արդեն ավանդույթ դարձած օրը արժանվույնս նշելու հնարավորությունից»,- հավելել է Մինասյանը։
Տոնը սովորաբար նշվում է սեպտեմբեր ամսին, նախկինում՝ նաև օգոստոսին:




































