Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան+2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 11:06

ՔՊ համագումարից առաջ Սյունիքի մարզպետի դեմ արշավ է սկսվել․ ԶԼՄ

ՔՊ համագումարից առաջ Սյունիքի մարզպետի դեմ արշավ է սկսվել․ ԶԼՄ

«Քաղաքացիական պայմանագրի» համագումարից առաջ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի դեմ նոր արշավ է սկսվել, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ թերթի՝ ՔՊ ներկայացուցիչները Սյունիքի տարածքային կառույցների հետ հանդիպման ժամանակ քննարկել են մարզպետի հեռանալու հարցը։ Նշվում է, որ մարզպետ նշանակվելու օրվանից ոմանք խանդով են վերաբերվել և գործել նրա դեմ՝ հույս ունենալով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կազատվի «օտար» մարդուց ու երդվյալ կուսակցականներից մեկին կնշանակի։

«Վարչության անդամի թեկնածու Արսեն Թորոսյանը խոստացել է, որ եթե իրեն ընտրեն, ապա այդ հարցը կբարձրաձայնի կուսակցության ղեկավար մարմնում»,- պատմել է թերթը։

Լրատվականը հավելել է, որ մարզպետի նկատմամբ դժգոհության հետևում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ու ՔՊ պատգամավոր Դավիթ Դանիելյանն են, որոնք ներկա են գտնվել այդ հանդիպմանը, սակայն զգուշավոր լռություն են պահպանել։

2022 թվականի մարտին Մելիքսեթ Պողոսյանի ազատումից հետո Ղուկասյանը նշանակվել էր Սյունիքի մարզպետ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  3. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  4. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+