«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ակտիվ հանդիպումներ է ունենում տարբեր անձանց հետ՝ 2026 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրությունների առնչությամբ, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Ըստ թերթի՝ Վանեցյանը վերջերս հանդիպել է անգամ «Օրինաց երկիր» կուսակցության նախկին ներկայացուցիչների հետ: Առաջիկա ընտրություններին նրանք ևս լինելու են «Հայրենիք» կուսակցության շարքերում, նշել է թերթը: Լրատվականի տեղեկություններով՝ ընտրություններին կուսակցությունը կմասնակցի միայնակ։
Մայիսին մամուլը գրել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմփիչմենթի նախաձեռնողները կարող են Վանեցյանի թեկնածությունն առաջադրել վարչապետի պաշտոնում։






































