Երեկ կառավարությունում քննարկում ունեցանք այս տարվա ընթացքում բանակում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ, կայացվեցին մի շարք կարևոր, այդ թվում կադրային որոշումներ: Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այս ֆոնին՝ հարկ եմ համարում ընդգծել, որ 2019 թվականին բանակում արձանագրված մահվան դեպքերի պատմական մինիմում ենք ունեցել և մեր խնդիրն է այս դինամիկան պահպանել»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը ևս մեկ անգամ ընդգծել է, որ բանակի շուրջ նյարդային մթնոլորտը պետք է բացառվի:
«Չկա բանակ-հասարակություն բաժանում։ Մենք մեկ մարմին ենք, մեկ ընտանիք, մեկ օրգանիզմ և մենք կհաղթենք: Փա՛ռք Հայոց փառապանծ բանակին»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







