Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:27

ՊՆ-ում մարտի 8-ին պարգևավճարներ չեն տվել՝ տնտեսելով զենք գնելու գումար․ ԶԼՄ

ՊՆ-ում մարտի 8-ին պարգևավճարներ չեն տվել՝ տնտեսելով զենք գնելու գումար․ ԶԼՄ

ՊՆ-ում մարտի 8-ին պարգևավճարներ չեն տվել կանանց՝ տնտեսելով զենք գնելու գումար, գրել է «Հրապարակ»-ը՝ հղում անելոով ՊՆ-ում իր աղբյուրին։

Ըստ նրա՝ ՊՆ-ի զինվորական և քաղծառայող կանայք վիրավորված են վերադասի վերաբերմունքից, քանի որ նախարարության կազմավորումից ի վեր՝ կանանց միամսյակի առիթով պարգևավճարներ են ստացել։

«Մեծ գումար չէր՝ պահումներով շուրջ 38 հազար դրամ էինք ստանում, բայց մեզ գնահատված ու արժևորված էինք զգում»,- թերթին պատմել է կին զինծառայողը։

Թերթի աղբյուրի խոսքով՝ տրանսպորտի կրճատումը նույնպես ազդել է իրենց վրա, քանի որ ՊՆ աշխատակազմին սպասարկող ավտոբուսների կրճատումից հետո գերատեսչության աշխատակիցները մնացել են «հանրային տրանսպորտի հույսին»։

«Յուրաքանչյուրս ամսական 10-13 հազար դրամ ենք հավաքում, տալիս ենք ավտոբուսի վարորդին, որ ժամանակին գործի հասցնի։ Իսկ տղամարդիկ իրենց մեքենաներով են, նրանք միշտ շահեկան վիճակում են»,- նշել է նա։

Դեկտեմբերին մամուլը գրել էր, որ ծառայողական մեքենաների թիվը կրճատելու ծրագրերի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո մի շարք պաշտոնյաների զգուշացրել են, որ ստիպված են լինելու ոտքով աշխատանքի գնալ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+