Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:46

Ի՞նչ գործ ունեն նախկինները բարձրագույն պաշտոններում. Ստյոպա Սաֆարյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու օր շարունակ ֆեյսբուքյան ուղիղ եթերով նախ խոսել է Հայաստանում «Թավիշի և ամենաթողության» մասին , ապա ներկայացրել «Մեծ հիասթափության» մոդելավորումը: Վարչապետի կողմից արված մի շարք դիտարումներ և հայտարարություններ, հիասթափվածների շրջանակի առանձնացումը լայն քննարկման տեղիք տվեց, հնչեցված ներքաղաքական մի շարք հարցերի վերաբերյալ Armenia Today-ի թղթակիցը զրուցել է Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի հետ։

Պարոն Սաֆարյանի կարծիքով՝ վարչապետն առանձնապես որևէ գաղտիք չի ասել կառավարման համակարգի, լրատվական դաշտի հետ կապված, ասել է այն, ինչ բոլորն են ասում։

«Ավելին ասեմ՝ այն ինչ հիմա պատրաստվում է անել վարչապետը, պետք է արվեր ավելի վաղ։ Խնդիրները հետաձգված խնդիրներ են, և լուծումներն ավելի վաղ պետք է տրվեին»։

Վարչապետը հիասթափվածների շարքին էր դասել նաև լրատվամիջոցներին, որոնք զրկվել են հուսալի ֆինասավորման աղբյուրներից, վարչապետի դիտարկմանն ի պատասխան, թե նրանց մեծ մասը շարունակում է ֆինանսավորվել նախկին իշխանության ներկայացուցիչների կողմից, Հանրային խորհրդի նախագահը նշեց, որ բոլոր լրատվամիջոցները պարտավոր են հրապարակել, թափանցիկ դարձնել իրենց ֆինանսավորման աղբյուրները։

«Բոլորս հասկանում ենք, որ ինչ-որ տեղից փողեր են գալիս։ Կլինի դա «Հայկական ժամանակը», թե որևէ մեկը, բոլորը պարտավոր են իրենց ֆինանսական միջոցների թափանցիկություն ապահովել, այս կտրվածքով ուղղակի բացառություն չի կարող լինել»։

Անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, թե «վնգստացող» դատավորների հերթն է գալիս, որոնք «վեշերը» պիտի հավաքեն», Ստյոպա Սաֆարյանն ընդգծեց, որ դատական համակարգը պետք է լքեն դատավորները, որոնք այնտեղ անելիք չունեն։

«Բոլորս գիտենք, որ դատական համակարգում կան դատավորներ, որոնք կարող են ոչ միայն կոռումպացված լինել՝ դատելով եկամուտների իրենց հայտարարագրերից, այլև ակնհայտորեն կարող են կատարել դրսից ինչ-ինչ շրջանակների պատվերներ։ Ազարյանի օրինակը դրա վառ ապացույցն է»,- ընդգծեց նա։

Ինչ վերաբերում է նրան, որ սա ակնարկ էր, որ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակից հետո տեղի կունենա Սահմանադրական հանրաքվե, Սաֆարյանի կարծիքով՝ վարչապետն հստակ ասել է, և բոլորս էլ հստակ գիտենք, որ այդ հանրաքվեն պետք է տեղի ունենա, և այն ևս այլընտրանք չունի։

«Ի վերջո երկրում արդարադատությունը խեղվել է, և պետք չէ դատավորներին ներկայացնել որպես անարդարությունների զոհ։ Նրանք երկրում անարդարություններ ծնող օղակներ են եղել տասնամյաներ շարունակ»,- նկատեց նա։

Հանրային խորհրդի նախագահի կարծիքով՝ նման հայտարարությամբ իշխանության տարանջատման սկզբունքը չի խախտվում։

«Իշխանության տարանջատում չի նշանակում, թե իշխանության մի ճյուղը չի կարող մյուս ճյուղին գնահատական տալ։ Չկա այդպիսի բան, թող հասարակությանը անհեթեթությունների գիրկը չնետեն։ Մենք բոլորս անկախ նրանից՝ իշխանության որ ճյուղում ենք կամ չենք, ունենք գնահատական տալու իրավունք մյուս ճյուղերին, և սա է ճյուղերի հակակշռումը»,- նշեց նա։

Սաֆարյանի խոսքով՝ տասնամյակներով ՀՀ դատական համակարգի մասին խոսող չի եղել և միայն հանրային խորհրդում նամակների հեղեղ է, որոնք կապված են դատական իշխանությունների հետ։

«Ոնց կարող է դատական համակարգին թույլ տրվի, որ նա շարունակի աշխատել․ դա անթույլատրելի է։ Վարչապետից հիասթափությունները շատ մեծ կլինեն, եթե նա այդ քայլերը չձեռնարկի այժմ և անհապաղ»։

Սաֆարյանն անդրադարձավ նաև համակարգում կադրային ջարդին ու կադրային քաղաքականությանը։ Նա նկատեց, որ Հանրային խորհուրդը բազմաթիվ ահազանգեր և գրություններ է ստանում, բողոքներ լսում նաև այս հարցով, որ նախկին համակարգի այս կամ այն դեմքը շարունակում է աշխատել հին մեթոդներով։

Նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ անգամ այս հարցում վարչապետի ասածի մեջ ոչ մի տեսակի նորություն չկա։ Նորություն է թերևս միայն այն,որ նա այդ ուղղությամբ պետք է քայլեր ձեռնարկի։

«Կադրային լուրջ փոփոխություններ պետք է լինեն։ Ինչ գործ ունեն հին կադրերը պետական համակարգում, խոսքը չի վերաբերվում համատարած բոլորին, քաղծառայության շերտին չի վերաբերվում, բայց բարձրագույն պաշտոններում ինչ գործ ունեն նախկինները։

Նրանց ընտրությունն է եղել աշխատել նախկին իշխանությունների օրոք, նրանց խաղի կանոնեներով, և այդ ընտրությունը կատարելուց հետո այժմ իրենք պետք է ազնվորեն հրաժարվեին և թիմով դուրս գային, և ոչ թե թիմից ոմանց պահեին համակարգի ներսում և խաղեր տային։ Դա պետք է պատժվի»,- եզրափակեց Սաֆարյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+