Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:08

Մոտ ապագայում ԵՄ-ին անդամակցելու հանրաքվե կունենանք, մեր ժողովուրդն «այո» կասի․ Ալեն Սիմոնյան

Մոտ ապագայում ԵՄ-ին անդամակցելու հանրաքվե կունենանք, մեր ժողովուրդն «այո» կասի․ Ալեն Սիմոնյան

Հայաստանը ցանկանում է Եվրամիության մաս կազմել, կարծում եմ՝ մոտ ապագայում այդ հարցով հանրաքվե կունենանք, ու մեր ժողովուրդը ԵՄ անդամակցությանն «այո» կասի, Լատվիայի Հանրային հեռուստաընկերությանը հայտնել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ես կարծում եմ՝ մոտ ապագայում կունենանք հանրաքվե, վստահ եմ, մեր ժողովուրդն «այո» կասի ԵՄ անդամ դառնալուն»,- ասել է նա։

Սիմոնյանը նաև նշել է, որ Հայաստանին երկարաժամկետ խաղաղություն հաստատելու համար աջակցություն է անհրաժեշտ։

«Մենք ոչ մի տարածքային պահանջ չունենք մեր հարևանների նկատմամբ։ Այն ամենը, ինչ մեզ անհրաժեշտ է, Ադրբեջանի կառավարության՝ խաղաղություն հաստատելու ցանկությունն է։ Եվ դրանում մեզ անհրաժեշտ է և՛ Լատվիայի, և՛ եվրոպական մյուս գործընկերների օգնությունը։ Մենք կիսում ենք Լատվիայի և ԵՄ անդամների արժեքները, ուստի Եվրամիության ընտանիքի լիարժեք անդամ դառնալու համար մեզ աջակցություն է հարկավոր»,- հայտարարել է Սիմոնյանը։

Հունիսի 21-ին Հայաստանի խորհրդարանը լսումներ էր անցկացրել ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի վերաբերյալ։ Հունիսի 21-ին «Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր, որ իշխանությունները ԵՄ անդամակցության քողի տակ ցանկանում են Սահմանադրության փոփոխություններ անցկացնել։ Հունիսի 11-ին 4 կուսակցություն առաջարկել էր ԵՄ-ին անդամակցելու հարցով ՀՀ-ում 3-4 ամսվա ընթացքում հանրաքվե կազմակերպել։

Փետրվարի 29-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է դառնալ ԵՄ անդամակցության թեկնածու։ Մարտի 13-ին Եվրախորհրդարանը հավանություն էր տվել Հայաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը քննարկելու առաջարկին։ Մայիսի 14-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոպենհագենի Ժողովրդավարության գագաթնաժողովի քննարկման ժամանակ հայտարարել էր, որ ցանկանում է այս տարի Հայաստանը տեսնել որպես Եվրամիության անդամ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+