Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:07

ՀՀ բնակիչների կեսից ավելին հավանություն է տվել Գալստանյանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը

ՀՀ բնակիչների կեսից ավելին հավանություն է տվել Գալստանյանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը

Հայաստանի բնակիչների կեսից ավելին հավանություն է տվել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը, վկայում է MPG/Gallup International Association-ի կողմից մայիսի 13-14-ը Հայաստանում անցկացված հեռախոսային հարցումը, որին մասնակցել է 1000 մարդ։

Ըստ MPG-ի ղեկավար Արամ Նավասարդյանի՝ Գալստանյանի շարժմանը լիովին դրական է վերաբերվել հարցվածների 35,1 %-ը, ավելի շուտ դրական՝ 17,8 %-ը, ավելի շուտ բացասական՝ 10 %-ը, ընդհանրապես բացասական՝ 23,5 %-ը, իսկ 13,6 %-ը դժվարացել է պատասխանել։

Հարցվածների մեծ մասը, սակայն, դժգոհել է շարժման ակտիվիստների կողմից ճանապարհների ու փողոցների փակումը։ Նրանց 55,7 %-ը լիովին բացասական է արտահայտվել, 38 %-ը հավանություն է տվել, իսկ 6,3 %-ը դժվարացել է պատասխանել։ Հարցման համաձայն՝ հայաստանցիների գրեթե կեսը դատապարտել է ոստիկանության գործողությունները բողոքի շարժման ակտիվիստների նկատմամբ։

Հարցվածների 26,9 %-ը լիովին բացասաբար է վերաբերվել քաղաքացիական անհնազանդության մասնակիցներին կալանավորելուն, իսկ 19,6 %-ը՝ ավելի շուտ բացասական։ Ոստիկանության գործողությունները լիովին հավանության են արժանացել քաղաքացիների 14,3 %-ի կողմից, ավելի շուտ դրական է գնահատել հարցվածների 21,5 %-ը, իսկ հարցվածների 17,7 %-ը դժվարացել է պատասխանել։

ՀՀ ԱԳՆ-ի ապրիլի 19-ի հայտարարությունից հետո  Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Մայիսի 4-ից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ երթ էր սկսել դեպի Երևան, որը նպատակակետին էր հասել մայիսի 9-ին․ Երևանում հանրահավաք էր կայացել։ Սրբազանը հանրահավաքին հայտարարել էր Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին։ 

Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+