Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:36

Որտեղով սահմանն անցել է՝ այնտեղով էլ այժմ է անցնում․ Ղալումյանը մեկնաբանել է իրավիճակը Կիրանցում

Որտեղով սահմանն անցել է՝ այնտեղով էլ այժմ է անցնում․ Ղալումյանը մեկնաբանել է իրավիճակը Կիրանցում
Որտեղով սահմանն անցել է, այնտեղով էլ այժմ է անցնում, ԱԺ-ում լրագրողներին ասաց ՔՊ պատգամավոր Վահե Ղալումյանը։ Նրա խոսքով՝ տեղեկությունն այն մասին, թե որոշ տարածքներ անցել են հայկական կողմին, տարածում են այն մարդիկ, որոնք նախկին սահմանի մասին տեղեկություն չունեն։ «Երևանում էլ, եթե երկու հարևանի կադաստրի վկայականները համեմատենք, շեղումներ լինում են, և սահմանին էլ, հնարավոր է, այդպիսի փոքր շեղումներ լինեն։ Սահմանագիծը երբ քարեզի վրա տեղադրում են, մինչև 100-120 մետր լայնությամբ շերտ է կազմում»,- ասաց նա։ Ղալումյանը նշեց, որ տեղեկություն չունի այն մասին, թե արդյոք ադրբեջանական տարածքներ անցե՞լ են հայկական կողմին, թե՞ ոչ։ Նա նաև հերքեց Կիրանցում ընթացող սահմանազատման ընթացքում ճանապարհները փակելու մասին տեղեկությունը։ Պատգամավորը «ծիծաղելի» անվանեց վարչապետի իմպիչմենտի հարցը։ Նրա խոսքով՝ իրենց քաղաքական թիմում չկան այս գործընթացի հետ կապված անհանգստություններ, այդ թվում՝ հանրահավաքին մասնակից քաղաքացիների թվի նվազմամբ։ «Ո՛չ, որովհետև իմպիչմենտի օրակարգ չկա։ Հենց հանրահավաքների մարդաշատությունը, որ պիկից սկսեց պակասել, դրա մասին է խոսում։ Ծիծաղելի է ուղղակի»,- ասաց Ղալումյանը։ Մեկնաբանելով Բագրատ Սրբազանի հայտարարությունը, թե ՔՊ պատգամավոր Իշխան Զաքարյանը չի մերժել շարժմանը միանալու առաջարկը, Ղալումյանը ասաց․ «Բայց չի էլ հաստատել։ Կարծում եմ՝ Զաքարյանն ինքը պետք է որոշի ու հայտարարի դրա մասին»,- ասաց նա՝ հավելելով, որ զարմացած է նման հարցադրումից։ Պատասխանելով իշխանության ներկայացուցիչներին արված սուրճ խմելու առաջարկին՝ Ղալումյանն ասաց, որ Սրբազանի հետ «և՛ սուրճ է խմել, և՛ հաց կերել», մտերիմ հարաբերությունների մեջ է եղել նրա հետ, բայց «վերջին շրջանում այդ հարաբերությունները սառել են», քանի որ հոգևորականը, ըստ պատգամավորի, չի զբաղվում իր գործով։ «Բագրատ Սրբազանն իր գործը թողել, փորձում է զբաղվել քաղաքականությամբ և, իմ կարծիքով, անհաջող մեկնարկ է արել»,- ասաց պատգամավորը՝ չմեկնաբանելով Սրբազանին ռուսական գործակալ անվանելու թիմակիցների հայտարարությունները։ «Դա մեծ քաղաքականություն է, եկեք թողնենք»,- ասաց նա։ ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։ Ապրիլի 19-ից մեկնարկած ակցիաները հաջորդող օրերին սկսվել են նաև ՀՀ այլ մարզերում։ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում գեոդեզիական չափումների հիման վրա մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+