Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:08

ՔԿ-ն պարզել է բեռնատարը հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ վարած քաղաքացու ինքնությունը

ՔԿ-ն պարզել է բեռնատարը հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ վարած քաղաքացու ինքնությունը

ՔԿ-ն պարզել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքի ժամանակ «Կամազ» մակնիշի բեռնատարը հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ վարած քաղաքացու ինքնությունը և ստորագրությամբ բաց թողել նրան, հայտնել են գերատեսչությունից։

Ըստ հաղորդագրության՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը: ՔԿ-ն հայտնել է, որ քաղաքացին Արարատի մարզի 40-ամյա բնակիչ է, ով ի սկզբանե տեղյակ լինելով հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի մասին՝ մայիսի 9-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, ոչ սթափ վիճակում իր բեռնատաը վարել է Իտալիայի փողոցով դեպի Խորենացի-Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկի հատված։

Չենթարկվելով արգելող ճանապարհային նշանի պահանջին՝ հակառակ ուղղությունից դուրս էր եկել Վազգեն Սարգսյան փողոցի միակողմանի երթևեկելի գոտի, շրջանցել ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողներին և չենթարկվելով պարեկային ծառայողների կանգառ հրահանգին՝ վերոնշյալ ավտոմեքենայով մուտք էր գործել հրապարակ:

Armenia Today-ի թղթակիցը հայտնել էր, որ Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բողոքի ակցիայի ժամանակ բեռնատարի վարորդը մեքենան վարել էր ցուցարարների ուղղությամբ։  Ցուցարարները շրջապատել էին մեքենան, ապա ոստիկանները վարորդին դուրս էին բերել բեռնատարից, նստեցրել ոստիկանական մեքենան ու հեռացել: Ցուցարարները ոստիկաններին մեղադրել էին անգործության մեջ։

Armenia Today-ի աղբյուրները մանրամասներ էին հայտնել վարորդի մասին։ Ըստ աղբյուրի՝ ավտոմեքենայի վարորդն Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ է։ 2018 թվականի գարնանը նա բեռնատարով մասնակցել էր այն բողոքի ակցիաներին, որոնք հանգեցրել էին Հայաստանում իշխանափոխության։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+