Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:10

Դատարանը երկու ամսով կալանավորել է «Իմնեմնիմի»-ի համահեղինակ Նարեկ Սամսոնյանին

Դատարանը երկու ամսով կալանավորել է «Իմնեմնիմի»-ի համահեղինակ Նարեկ Սամսոնյանին

Դատարանը բավարարել է «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության ղեկավար Նարեկ Սամսոնյանին երկու ամսով կալանավորելու միջնորդությունը, հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Նրա տեղեկություններով՝ Սամսոնյանը տեղափոխվել է Արմավիրի ուղղիչ հիմնարկ։ Փաստաբանը մեղադրանքի առաջադրումն ու իր պաշտպանյալի կալանավորումն անվանել է «քաղաքական հետապնդում», որի նպատակն է լռեցնել «Իմնեմնիմի» փոդքասթը, որի հաղորդավարներից է Սամսոնյանը։ Նա ընդգծել է, որ Սամսոնյանի գործողությունները հանցագործության տարր չեն պարունակում:

Սամսոնյանը ձերբակալվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով քննվող քրեական վարույթի շրջանակներում (Խուլիգանություն մի խումբ անձանց կողմից` տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև հինգ տարի ժամկետով)։ Ըստ փաստաբան Ռուբեն Մելիքյանի՝ իրավապահները Սամսոնյանին ձերբակալել են «շատ կոշտ ձևով»։ 

ՀՀ ՄԻՊ գրասենյակից հայտնել էին, որ Սամսոնյանի ձերբակալման վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ սկսվել է ուսումնասիրություն: Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման այց էր իրականացվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժին:

Մարտի 15-ին Սամսոնյանն արդարացվել էր, նա մեղադրվում էր «բռնության կոչ» հնչեցնելու համար։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+