• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
22 Հուլիս 2026 11:34
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

«Գործընթացը շատ վտանգավոր է»․ քաղաքագետը՝ նոր Սահմանադրություն ընդունելու ռիսկերի ու հնարավոր հետևանքների մասին

Հարցազրույց, Քաղաքականություն,
05 Փետրվար 2024 18:55
ShareShareShare
Սոչիի եռակողմ հայտարարությունը հակասում է հայկական շահերին. Հրանտ Միքայելյան
telegram

Նոր Սահմանադրություն ընդունելու հիմնական պատճառն արտաքին քաղաքական է, ներկայիս սահմանադրական ամբողջ գործընթացը շատ վտանգավոր է, Armenia Today-ին մեկնաբանել է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը՝ անդրադառնալով նոր Սահմանադրություն ընդունելու վերաբերյալ Հայաստանի իշխանությունների մտադրությանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում, որպես կանոն, սահմանադրական փոփոխությունները պայմանավորված են եղել ներքաղաքական պատճառներով, բայց այս անգամ ակնհայտորեն արտաքին քաղաքական դրդապատճառներ կան։

«Մենք Ալիևի կողմից լսում ենք հայտարարություններ, որ Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը, հրաժարվի իր Անկախության հռչակագրից, ամբողջությամբ փոխի նորմատիվային բազան, այդ թվում՝ անտանգության ռազմավարությունը։ Ալիևն ասում է՝ «եթե Հայաստանը Սահմանադրությունը չփոխեց, խաղաղություն չի լինելու»՝ հաստատելով, որ Հայաստանին պատերազմով է սպառնում։ Հաջորդիվ Փաշինյանից լսում ենք նույն ձևի և նույնաբովանդակ հայտարարություններ։ Նա ասում է, որ եթե Հայաստանը Սահմանադրությունը չփոխի, խաղաղություն չի լինելու։ Այսինքն՝ Սահմանադրության փոփոխությունը պայմանավորում է արտաքին քաղաքական պատճառներով՝ ամբողջությամբ ընդունելով Ալիևի տրամաբանությունը, այն քարոզելով հայ հասարակությանը»,- ընդգծել է քաղաքագետը։

Միքայելյանի դիտարկմամբ՝ նոր Սահմանադրության դեպքում ներքաղաքական ինստիտուցիոնալ փոփոխությունները, որոնք իշխանության ամրապնդում են ենթադրելու, նորից արտաքին քաղաքական դրդապատճառներ են ունենալու։

«Վերջնանպատակը կապիտուլյացիայի հաստատումն է, կապիտուլյացիայի հասցրած իշխանության ամրապնդումը»,- հավելել է նա։

Հարցին՝ որքանո՞վ լեգիտիմ կլինի արտաքին պահանջով ընդունված Հայաստանի նոր Սահմանադրությունը, քաղաքագետը նշել է, որ մայր օրենքի լեգիտիմության խնդիր միշտ է եղել Հայաստանում։

«1995 թվականից սկսած Հայաստանի բոլոր Սահմանադրություններն այս կամ այն ձևով արտացոլել են արտաքին պահանջները, մյուս կողմից՝ ինչ-որ առումով այլ երկրների Սահմանադրությունների պատճենն են հանդիսացել։ 1995-ին, օրինակ, եղել է Ֆրանսիայի Սահմանադրությունը, 2015-ին՝ Գերմանիայինը։ Ավելին՝ միշտ եղել է լեգիտիմության խնդիր, որովհետև սահմանադրական բոլոր հանրաքվեները կեղծվել են։ Այժմ, սակայն, խնդիրը շատ ավելի մեծ է լինելու․ այս անգամ Սահմանադրությունը գրվում է ոչ միայն արտաքին պահանջով, այլ զգալիորեն գրվում է դրսում։ Բաքվի պահանջներն անմիջապես ուղարկվում են Հայաստան, ու Բաքուն պահանջում է այդ դրույթները դնել Հայաստանի նորմատիվային բազայի հիմքում։ Ընդ որում՝ նոր Սահմանադրություն ընդունելը ոչ թե Բաքվի պահանջով, այլ պարտադրանքով է»,- նշել է քաղաքագետը։

Միքայելյանի խոսքով՝ այս անգամ ոչ թե Սահմանադրության լեգիտիմության, փաստաթղթի տեքստի կամ բովանդակության, այլ ամբողջ պետական համակարգի խնդիր է դրված։

«Այսինքն, Հայաստանի Հանրապետության լեգիտիմության հարցն է դրվելու։ Սա գիտակցում են իշխանություններն ու հաստատում, որ ուզում են «Հայաստանի 3-րդ Հանրապետության էջը փակել ու 4-րդ Հանրապետության մասին խոսել»։ Հիմա խոսքը պետականության լեգիտիմության մասն է»,- հավելել է նա։

Թե արտաքին ճնշման տակ Սահմանադրության ընդունումն ի՞նչ հետևանքների կհանգեցնի ՀՀ ինքնիշխանության տեսանկյունից, քաղաքագետը նշել է, որ այդ առումով արդեն իսկ լրջագույն խնդիրներ ունենք։

«Եթե, ամեն դեպքում, Ադրբեջանի պարտադրանքով նման փաստաթուղթ ընդունվի, ապա Հայաստանը, միանշանակ, Ադրբեջանի և Թուրքիայի կլիենտ պետության կվերածվի։ Այսինքն՝ Թուրքիան այս պարագայում լինում է ինքնիշխան պետություն, Ադրբեջանը՝ Թուրքիայի կլիենտ, բայց դաշնակից պետություն, իսկ Հայաստանը՝ թշնամի կլիենտ պետություն։ Մեծ հաշվով՝ Ադրբեջանը, Հայաստանի պետական համակարգի ձեռքերով, հակահայկական քաղաքականություն է իրականացնելու, ինչի նշույլներն արդեն տեսնում ենք՝ հաշվի առնելով եկեղեցու նկատմամբ քաղաքականությունը, դասագրքերի փոփոխությունը»,- ասում նա՝ ընդգծելով նաև անվտագության ուղղության մասին։

Ըստ Միքայելյանի՝ Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման դեպքում ՌԴ-ի, Իրանի հետ հարաբերությունները կվատթարանան, Ֆրանսիայի հետ՝ կխզվեն։ Այդ դեպքում, ըստ նրա, Հայաստանը բոլորից մեկուսացած վիճակում է լինելու ու ամբողջությամբ կախված է լինելու Թուրքիայից և Ադրբեջանից։ Քաղաքագետի կարծիքով՝ հանրաքվեով նոր Սահմանադրություն ընդունել չի հաջողվելու, եթե, իհարկե, այն կեղծելու փորձ չլինի։

«Նոր Սահմանադրություն ընդունելու միակ տարբերակը հանրաքվեն է։ Հանրաքվեին 25 տոկոսից ոչ պակաս ընտրող պետք է մասնակցի, որից առնվազն կեսը պետք է քվեարկի, բայց անգամ սա բավարարել հնարավոր չէ՝ հաշվի առնելով իշխանության վարկանիշը, սոցոլոգիական տոկոսները։ Անգամ լայնածավալ քարոզչությունը, Ադրբեջանի ճնշումը չեն կարող ցանկալի արդյունք ապահովել»,- կարծում է քաղաքագետը։

Այս անգամ, ըստ նրա, կեղծիքների ռիսկ կա, բայց երկրորդ ու ավելի մեծ ռիսկ կա։

«Եթե Փաշինյանի և Ալիևի ցանկությունները չիրականանան ու Սահմանադրությունը չփոխվի, ապա, հնարավոր է, այս գործընթացը պատերազմով վերջանա։ Երբ Փաշինյանը հայտարում է, որ այսօրվա սահմանադրական կարգով Հայաստանը դատապարտված է պատերազմի, Ադրբեջանը դա որպես առիթ կարող է օգտագործել և ասել, որ հայ ժողովուրդը խաղաղություն չի ուզում, պետք է պատերազմ սկսել։ Այն մարդիկ, ովքեր կապիտուլյացիայի կողմնակից են, հայտարարելու են, որ, այո՛, պետք է Սահմանադրություն փոխել, քանի որ հակառակ պարագայում՝ պատերազմ է լինելու։ Առհասարակ, սահմանադրական այս ամբողջ գործընթացը շատ վտանգավոր ֆոն է, այն ինքնին պատերազմի վտանգ է ստեղծում»,- եզրափակել է քաղաքագետը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 18-ին Արդարադատության նախարարության աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանին նոր Սահմանադրություն է անհրաժեշտ։ Հունվարի 22-ին սահմանադրագետ Վարդան Այվազյանն Armenia Today-ի հետ զրույցում մեկնաբանել էր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ նշելով․ «Եթե պետության մրցունակությունը պետք է կապենք Սահմանադրության հետ, ուրեմն պատկերացրեք, որ մենք պետականությունից ոչինչ չենք հասկանում»։

Հունվարի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը «չափազանց մեծ չափազանցություն» էր անվանել հայտարարությունները, թե իշխանությունները նախաձեռնում են նոր Սահմանադրության ընդունումը՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացով պայմանավորված։

Աննա Բադալյան

telegram
Tags: ՀարցազրույցՀրանտ ՄիքայելյանՆոր ՍահմանադրությունՍահմանադրությունքաղաքագետ

Հարակից հրապարակումներ

«Ուժեղ Հայաստան»-ը Լոռու երեք գյուղի շուրջ 40 մլն դրամ արժողությամբ կոմբայն է նվիրել

«Ուժեղ Հայաստան»-ը Լոռու երեք գյուղի շուրջ 40 մլն դրամ արժողությամբ կոմբայն է նվիրել

22 Հուլիս 2026 00:25

«Ուժեղ Հայաստան» դաշինքը Լոռու մարզի բնակիչներին նոր հացահատիկային կոմբայն է նվիրել, հայտարարել է դաշինքի ընտրական ցուցակի առաջին համարի պատգամավորի թեկնածու...

Ձգտելու ենք հասնել ՌԴ սահմանափակումների վերացմանը․ Կարապետյան

ԿԿՀ-ն Սամվել Կարապետյանին տուգանել է հայտարարագիր չներկայացնելու համար

21 Հուլիս 2026 22:33

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի նկատմամբ 200 000 դրամ վարչական տույժ է կիրառել՝ գույքի և եկամուտների...

ЦИК разрешил уголовное преследование против Андраника Теваняна и лишение его свободы

Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր․ «Մայր Հայաստան»

21 Հուլիս 2026 21:56

Բժշկական զննության ժամանակ հուլիսի 20-ի առավոտյան կտրուկ վատացել է «Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար, «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում գտնվող Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունը, հայտնում...

Քաղաքական պրոցեսների վրա չեն կարող ազդել իրավական գործընթացները․ Աբրահամյան

Քաղաքական պրոցեսների վրա չեն կարող ազդել իրավական գործընթացները․ Աբրահամյան

21 Հուլիս 2026 20:12

Նարեկ Կարապետյանի նոր մեղադրանքը վերաբերում է Ալիկ Ալեքսանյանի գործին. Վարդևանյան

Նարեկ Կարապետյանի նոր մեղադրանքը վերաբերում է Ալիկ Ալեքսանյանի գործին. Վարդևանյան

21 Հուլիս 2026 19:57

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապենյանի նկատմամբ դատախազության միջնորդությունը կապված է դաշինքի ներկայացուցիչ Ալիկ Ալեքսանյանի դեմ առաջադրված մեղադրանքի հետ,...

ԿԸՀ-ն Կարապետյանի վերաբերյալ միջնորդությունը քննելու լիազորություն չունի. Ասլանյան

ԿԸՀ-ն Կարապետյանի վերաբերյալ միջնորդությունը քննելու լիազորություն չունի. Ասլանյան

21 Հուլիս 2026 19:02

Load More
Xosum
  • Լուրեր
Ֆրանսիան արգելել է մինչև 15 տարեկանների մուտքը սոցիալական ցանցեր

Ֆրանսիան արգելել է մինչև 15 տարեկանների մուտքը սոցիալական ցանցեր

22 Հուլիս 2026 11:26
Շարունակվում է Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը (ուղիղ)

Շարունակվում է Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը (ուղիղ)

22 Հուլիս 2026 11:20
Սիրանուշ Սահակյանը Ռուբեն Վարդանյանի գործով կդիմի ՄԻԵԴ

Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ

22 Հուլիս 2026 11:08
Ծառուկյանին 2-րդ օրն են հարցաքննում ՔԿ-ում

Ծառուկյանին 2-րդ օրն են հարցաքննում ՔԿ-ում

22 Հուլիս 2026 11:02
OpenAI-ը պայմանագիր է կնքել Պենտագոնի հետ՝ ԱՄՆ ռազմական կարիքների համար ԱԻ գործիքներ տրամադրելու համար

Իրանում պատերազմն ԱՄՆ-ի համար արդեն արժեցել է 37,5 միլիարդ դոլար. Պենտագոն

22 Հուլիս 2026 09:32
Минздрав разъяснил порядок получения арцахцами медпомощи в Армении в рамках госзаказа

Wildberries-ը էվակուացրել է Կրասնոդարի և Նևիննոմիսկի իր լոգիստիկ կենտրոնները

22 Հուլիս 2026 09:09
ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 19-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 22-ին էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

22 Հուլիս 2026 08:07

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 22-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

22 Հուլիս 2026 08:03
Եղանակը Հայաստանում և Արցախում օգոստոսի 12-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 22-ին

22 Հուլիս 2026 07:35
Կարեն Կարագուլյանը կնկարահանվի Մեթյու Մակքոնահիի մասնակցությամբ Netflix-ի նոր ֆիլմում

Կարեն Կարագուլյանը կնկարահանվի Մեթյու Մակքոնահիի մասնակցությամբ Netflix-ի նոր ֆիլմում

22 Հուլիս 2026 00:54
В Баку на «суде» против пленных Ишханян и Бабаян заявили о непризнании вины

Հայ գերիների գործով Բաքվի վերաքննիչ դատարանում ելույթ են ունեցել դատախազները

22 Հուլիս 2026 00:50
«Ուժեղ Հայաստան»-ը Լոռու երեք գյուղի շուրջ 40 մլն դրամ արժողությամբ կոմբայն է նվիրել

«Ուժեղ Հայաստան»-ը Լոռու երեք գյուղի շուրջ 40 մլն դրամ արժողությամբ կոմբայն է նվիրել

22 Հուլիս 2026 00:25
ՉԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Շեմրոկ Ռովերս»-ին

ՉԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Շեմրոկ Ռովերս»-ին

21 Հուլիս 2026 23:38
Երևանի Նազարբեկյան թաղամասում այրվում է խոտածածկույթ․ ՆԳՆ

Երևանի Նազարբեկյան թաղամասում այրվում է խոտածածկույթ․ ՆԳՆ

21 Հուլիս 2026 23:02
Ձգտելու ենք հասնել ՌԴ սահմանափակումների վերացմանը․ Կարապետյան

ԿԿՀ-ն Սամվել Կարապետյանին տուգանել է հայտարարագիր չներկայացնելու համար

21 Հուլիս 2026 22:33
ЦИК разрешил уголовное преследование против Андраника Теваняна и лишение его свободы

Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր․ «Մայր Հայաստան»

21 Հուլիս 2026 21:56
СК возбудил дело после смерти военнослужащего в воинской части

ՔԿ-ն հայտնել է ՊՆ զորամասերից մեկի զինծառայողի մահվան մասին

21 Հուլիս 2026 21:42
Հայաստանի բասկետբոլի Մ18 հավաքականը հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

Հայաստանի բասկետբոլի Մ18 հավաքականը հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

21 Հուլիս 2026 21:01
Հրաձիգ Աիդա Ազատյանը դարձել է երիտասարդների ԱԱ-ի հաղթող

Հրաձիգ Աիդա Ազատյանը դարձել է երիտասարդների ԱԱ-ի հաղթող

21 Հուլիս 2026 20:36
Քաղաքական պրոցեսների վրա չեն կարող ազդել իրավական գործընթացները․ Աբրահամյան

Քաղաքական պրոցեսների վրա չեն կարող ազդել իրավական գործընթացները․ Աբրահամյան

21 Հուլիս 2026 20:12
Նարեկ Կարապետյանի նոր մեղադրանքը վերաբերում է Ալիկ Ալեքսանյանի գործին. Վարդևանյան

Նարեկ Կարապետյանի նոր մեղադրանքը վերաբերում է Ալիկ Ալեքսանյանի գործին. Վարդևանյան

21 Հուլիս 2026 19:57
Армянские борцы взяли три медали на юношеском турнире по борьбе во Владикавказе

Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք Մ17 աշխարհի առաջնությանը

21 Հուլիս 2026 19:46
Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն

Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն

21 Հուլիս 2026 19:10
ԿԸՀ-ն Կարապետյանի վերաբերյալ միջնորդությունը քննելու լիազորություն չունի. Ասլանյան

ԿԸՀ-ն Կարապետյանի վերաբերյալ միջնորդությունը քննելու լիազորություն չունի. Ասլանյան

21 Հուլիս 2026 19:02
Էս մարդիկ «կարմիր գիծ» պահելու սովորություն չունեն. Ռուբեն Մխիթարյանը՝ ԿԸՀ-ի մասին

Էս մարդիկ «կարմիր գիծ» պահելու սովորություն չունեն. Ռուբեն Մխիթարյանը՝ ԿԸՀ-ի մասին

21 Հուլիս 2026 18:49
Արթուր Օսիպյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով ներողություն խնդրել

Դատարանը վարույթ է ընդունել Արթուր Օսիպյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

21 Հուլիս 2026 18:45
«Ռոսսելխոզնադզորը» կստուգի հայկական ձկնաբուծարանների արտադրանքը

«Ռոսսելխոզնադզոր»-ն արգելել է ուզբեկական բանջարեղենի ներկրումը ՌԴ

21 Հուլիս 2026 18:45
Երբ 1,5-2,5 ժամ շարունակվում են ընտրությունները, խնդիր է․ Հովակիմյան

Երբ 1,5-2,5 ժամ շարունակվում են ընտրությունները, խնդիր է․ Հովակիմյան

21 Հուլիս 2026 18:29
Եթե համարեմ թերացել եմ, վնաս տվել ՀՀ-ին, հրաժարական կտամ․ Հովակիմյան

Եթե համարեմ թերացել եմ, վնաս տվել ՀՀ-ին, հրաժարական կտամ․ Հովակիմյան

21 Հուլիս 2026 18:27
Աջիկների ծեծ ու վիճաբանություն․ ՔԿ-ն քրգործ է հարուցել

Աջիկների ծեծ ու վիճաբանություն․ ՔԿ-ն քրգործ է հարուցել

21 Հուլիս 2026 18:24
Ֆրանսիան արգելել է մինչև 15 տարեկանների մուտքը սոցիալական ցանցեր
Աշխարհում

Ֆրանսիան արգելել է մինչև 15 տարեկանների մուտքը սոցիալական ցանցեր

22 Հուլիս 2026 11:26

Ֆրանսիայում 2027 թվականի հունվարից արգելում է 15 տարեկանից փոքր անձանց մուտքը սոցիալական ցանցեր, հայտնել է BBC-ն։ Այսպիսով Ֆրանսիան դարձել է...

Read moreDetails
Շարունակվում է Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը (ուղիղ)
Իրավունք

Շարունակվում է Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը (ուղիղ)

22 Հուլիս 2026 11:20

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ