Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր մամուլի քարտուղար է նշանակել։ Այս մասին ասված է e-gov.am։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով.
Մանե Գևորգյանին նշանակել վարչապետի մամուլի քարտուղար»,- ասված է վարչապետի որոշման մեջ։
Մանե Գևորգյանը մինչ այդ աշխատում էր «Ավրորա» մարդասիրական նախաձեռությունում՝ որպես միջազգային լրատվամիջոցների հետ կապերի համակարգող:
Նիկոլ Փաշինյանի մեջ այլ որոշմամբ՝ Աննա Վարդապետյանը նշանակվել է վարչապետի օգնական:
Աննա Վարդապետյանը, հիշեցնենք, նախկինում զբաղեցնում էր ՀՀ արդարադատության փոխնախարարի պաշտոնը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






