Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:11

Լրացել է Վլադիմիր Զելենսկու պաշտոնավարման 100 օրը․ 3 հիմնական հաջողությունները և անհաջողությունները

Հաջողություններ

1.Իշխանական վերնախավի տապալում

Խորհրադարանական ընտրությունների ժամանակ Ուկրաինայի 6-րդ նախագահի՝ Վլադիմիր Զելենսկու կողմից հիմնած «Ժողովրդի ծառա» կուսակցության շտաբի ղեկավար Ալեքսանդր Կորնիենկոն վստահորեն ընդգծում է, որ Վլադիմիր Զելենսկին և նրա թիմը հաջողությամբ շարունակում են «Իշխանության վերբեռման» գործընթացը։ Վերջինս նշում է, որ չնայած հին իշխանական վերնախավի դիմադրությանը, այնուամենայնիվ արտահերթ խորհրդարանական ընտրությունները հաջողվեց իրականացնել օրինականության սահմաններում և խորհրդարանի 75%-ը փոփոխության ենթարկվեց։ Ընտրողների մեծամասնությունը քվեարակել էր հենց «ժողովրդի ծառա» կուսակցությանը։

2․Մարզպետների վերանշանակումներ

Նախագահի մամլո խոսնակ Յուլիա Մենդելը հայտարարեց, որ Վլադիմիր Զելենսկին հարկ է համարում բոլոր մարզպետներին աշխատանքից ազատելու, մասնավորապես այժմ խոսակցություն է պտտվում 3 մարզպետների առաջնային հեռացումների մասին։

3․ 33/33 հարաբերկացությամբ գերիների փոխանակում

Դեռևս իր քարոզարշավի ընթացքում Վլադիմիր Զելենսկին հայտարարում էր, որ Ռուսաստանի հետ կոնֆլիկտի լուծման առաջնային հարցերից մեկը գերեվարված ծովայինների փոխանակման գործընթացն արագ սկսելն է։«РИА Новости»-ի փոխանցմամբ՝ անցած շաբաթ Մոսկվան և Կիևը իրականացրին 33/33 հարաբերակցությամբ գերեվարվածների փոխանակում։

Անհաջողություններ

1․Արտաքին գործերի նախարարի նշանակումը Պաշտպանության նախարարի պաշտոնում և հակառակը

Ուկրաինական Ռադայի նախորդ գումարումը հրաժարվեց հաստատել այս նշանակումը, թեպետ Նախագահը պնդում է, որ իրականացնելու է այն։ Նախագահն իրավունք ունի նաև նշանակելու կամ ազատելու Ուկրաինայի Ազգային անվտանգության ծառայության պետին և գլխավոր դատախազին, որոնց վերաբերյալ դեռևս հստակ նշանակումներ չկան և անգամ հայտնի չեն թեկնածուների անունները։

2․ Օրենսդրության փոփոխություններ

Զելենսկու բերած օրենքներն ընդունելի չեն Ուկրաինական Ռադայի կողմից և առաջացել է անհամաձայնություն։ Այդ օրենքների շարքում են մասնավորապես նրանք, որոնց մասին բարձրաձայնում էր վերջինս իր ողջ քարոզարշավի ընթացքում։ Խոսքը «ժողովրդավարության մեխանիզմների ամրապնդման» , Նախագահի անձեռմխելիության չեղարկման և մի շարք այլ օրենքների մասին են։

3․Կոռուպցիոներների նկատմամբ քրեական հետապնդման իրականացման ձգձգումներ

Երկրում բարձրացել է համաժողովրդական դժգոհություն․ մարդիկ բողոքում են, որ դեռևս լուծում չի տրվում կոռուպցիոներների հարցին և շատ անձեր մնում են անպատիժ։ Ուկրաինայի ազգային ՀԸ գլխավոր վերլուծաբան Ալեքսանդր Հարեբինը նշում է, որ աշունը բեկումնային և որոշիչ է լինելու Ուկրաինայի 6-րդ վարչապետի համար և հստակ գծվելու է նրա հետագա քաղաքական ուղեգիծը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+