ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ չի մեկնի Լեհաստան մոտեցող փոթորիկի պատճառով։ Մոտեցող փոթորիկը ԱՄՆ Ֆլորիդա նահանգի արևելյան շրջանում է լինելու ՝ շուրջ 130 մղոն արագությամբ ժամում։ Նահանգում հայտարարված է արտակարգ դրություն։
Դոնալդ Թրամփը նշել է, որ զրուցել է արդեն Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ և ձեռք բերել պայմանավորվածություն մոտ ապագայում հանդիպելու վերաբերյալ։
Դոնալդ Թրամփի այցելությունը նախատեսվում էր իրականացնել օգոստոսի 31ից-սեպտեմբերի 2-ը, որի ընթացքում վերջինս պետք է մասնակցեր 2-րդ համաշխարհային պատերազմի 80-ամյակին նվիրված միջոցառումների շարքին։ Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլտոնը հայտնում է, որ այցի շրջանակներում՝ Վարշավայում ԱՄՆ նախագահը հանդիպում պետք է ունենար Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկիի հետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







