ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել։
Հոկտեմբերի 24-ին աշխատանքային այցի շրջանակում նախարարը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջեոանայի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ պաշտոնական կայքէջը։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները անդրադարձել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող հարցերին, երկուստեք կարևորվել է Հայաստանի մասնակցությունը Կոսովոյում և Աֆղանստանում իրականացվող առաքելություններին:
Միրչա Ջեոանայի խնդրանքով Դավիթ Տոնոյանը ներկայացրել է Հայաստանի կողմից Սիրիայում իրականացվող մարդասիրական առաքելության ընթացքը, նպատակները, առաքելության կարողությունների և աշխարհագրական ընդլայնման հնարավորությունները:
Քննարկվել են նաև Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է Միրչա Ջեոանային նշանակման կապակցությամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






