Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի հետ: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Նախագահ Սահակյանը և Արամ Ա Կաթողիկոսը քննարկել են Լիբանանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին և տեղի հայ համայնքի վերաբերող հարցեր:
Բակո Սահակյանն իր զորակցությունն ու պատրաստակամությունն է հայտնել աջակցություն ցուցաբերել լիբանանահայ համայնքին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






