Ռուսաստանը ողջունում և աջակցում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցությունները։ Այս մասին «Անադոլու» գործակալությանը հայտնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։
Դիվանագետի խոսքով՝ երկու երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների վերականգնումից «ամբողջ աշխարհը կշահի»։
«Մենք լավ գործընկերներ ենք ինչպես Թուրքիայի, այնպես էլ Հայաստանի հետ»,- ասել է Պոլյանսկին՝ նշելով, որ Ռուսաստանը նպաստել է տարածաշրջանի երկրների միջև տնտեսական կապերի հաստատմանը։
«Այս գործընթացը շատ փխրուն է, և կողմերի միջև շատ քիչ վստահություն և մեծ կասկածներ կան: Սա նշանակում է, որ մենք պետք է դա հաղթահարենք»,- ասել է Պոլյանսկին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







