Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան+2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 11:45

Հանրության գաղափարական մոբիլիզացիա իրականացնելը նպատակ պետք է դառնա․ պատգամավոր

Արցախում ամենամեծ խնդիրներից մեկը շարունակում է մնալ անորոշությունը։ Արցախի կարգավիճակի հստակեցումը, որը պետք է հիմնված լինի ինքնորոշման իրավունքի իրացման և դրա միջազգային ճանաչման վրա, պետք է լինի առաջնային օրակարգում։ Այս մասին գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Այս օրակարգը պետք է արտահայտվի ոչ թե «դիժուռնի» հայտարարությունների, այլ իրական կյանքում քաղաքական, գաղափարական, քարոզչական և ծրագրային մոտեցումների տրամաբանության ներքո։ Հայաստանում, Արցախում և սփյուռքում ապրող ցանկացած հայ, ով ունի պայքարի կամք, ցանկություն, պետք է հստակ իմանա իր անելիքն Արցախի ու Հայաստանի շուրջ զարգացող ցանկացած սցենարային զարգացման համար։ Արցախի ու Հայաստանի բոլոր առողջ ուժերի՝ քաղաքական և ոչ քաղաքական, նպատակը պետք է դառնա հանրության գաղափարական մոբիլիզացիա իրականացնելը՝ հային դուրս բերել ընկածի, կոտրվածի, պարտվածի կարգավիճակից և նրան տրամադրել երկարատև պայքարի։

Թե ինչ է ուզում, մտածում կամ անում Ադրբեջանը, դա հարցի մի կողմն է, մեր խնդիրն է հասկանալ, թե մենք ինչ ենք անելու։ Մեր գլխավոր խոչընդոտն այդքան Ադրբեջանը չէ իր նավթադոլարային ռեսուրսներով և դաշնակիցներով, որքան Հայաստանում հաստատված իշխանությունը, որը, Հայաստանի ջախջախումը ապահովելով, փորձում է հանրության մեջ արմատավորել այն գաղափարը, որ հայը հաղթելու ուժ, ռեսուրս, կամք չունի և ճիշտը իրավիճակին համակերպվելն ու անվերջն զիջելն է։ Հայաստանի և Արցախի համար պայքարը պետք է տարբեր ժամանակային կտրվածքով ճիշտ պլանավորել և խրամատավորվել նպատակային պայքարի»,- գրել է նա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  3. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  4. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+