Օր է լինում, որ լուծում են ստանում հարցեր, որոնք տասնամյակներով չեն լուծվել։
Այսօր նման օրերից մեկն էր:
Այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը:
«Սուրեն Պապիկյանի ու Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամադ Էսլամիի հետ միասին կարողացանք պայմանավորվել մի այնպիսի խոչընդոտի վերացման մասին, որը զգալի աճ կտա երկու երկրների համագործակցությանն ու բեռնափոխադրումներին ու կնպաստի երկու երկրների ժողովուրդների կյանքի բարելավմանը։
Կեսօրին հանդիպեցինք, պայմանավորվեցինք, իսկ երեկոյան՝ ստորագրեցինք»,- գրել է նախարարի պաշտոնակատարը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



