Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+10°
  • Կապան+8°
  • Սևան+5°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 13:50

Մեր երկրի անվտանգության համակարգը հիմնված է հայ-ռուսական ռազմավարական և ռազմաքաղաքական դաշինքի վրա. Փաշինյան

Հայաստանի Հանրապետության անվտանգության համակարգը հիմնված է հայ-ռուսական ռազմավարական և ռազմաքաղաքական դաշինքի վրա. այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորի Ռինդ համայնքում քաղաքացիների հետ հանդիպմանը:

«Մեր երկրի անվտանգության համակարգը հիմնված է հայ-ռուսական ռազմավարական և ռազմաքաղաքական դաշինքի վրա: Զուտ անվտանգային նկատառումներով մենք Ռուսաստանի հետ ունենք միացյալ զորախումբ, կովկասյան տարածաշրջանում միասնական հակաօդային պաշտպանության համակարգ: Եվ այդ պայմանագրերի տրամաբանությունը հետևյալի մասին է՝ հարձակումը ՀՀ-ի վրա, նշանակում է հարձակում ՌԴ-ի վրա: Եվ մենք այստեղ միասնական անվտանգային համակարգ ունենք»,- ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով հարցերին, թե ինչու այդ համակարգն Արցախի պատերազմի ընթացքում չաշխատեց այնպես, ինչպես ժողովուրդը կուզեր՝ վարչապետը պատասխանեց, որ դրա համար մի պարզ պատճառ կա: Նա շեշտեց, որ ըստ էության այդ անվտանգային համակարգը տարածվում է ՀՀ-ի այն սահմանների վրա, որը Հայաստանն ինքը 2010 թվականի Վարչատարածքային բաժանման մասին օրենքով սահմանել է:

«Այսօր ասում են՝ այդ ո՞նց է, որ Շուռնուխից արևելք ադրբեջանցիներ են կանգնած: Ասում ենք՝ շատ պարզ պատճառով, որովհետև 2010 թվականին ՀՀ-ում ընդունվել է Վարչատարածքային բաժանման մասին օրենքը, որտեղ գրված է եղել՝ Շուռնուխից արևելք Ադրբեջանի Հանրապետությունն է: Ասում են՝ այդ ո՞նց է, որ Սոթքից այն կողմ ադրբեջանցիներն են եկել, կանգնել. նաև այն պատճառով, որ 2010 թվականի Վարչատարածքային բաժանման մասին օրենքով ՀՀ-ն գրել է, որ Հայաստանի սահմանն ավարտվում է Սոթքում և դրանից հետո Ադրբեջանն է»,- ասաց Փաշինյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  3. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+